Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Մեկնարկել է վարչապետի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել

Մեկնարկել է վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել:

Տիգրան Սարգսյանը Բրյուսելի իր կեցավայրում նախ հանդիպել է Լիեժի քաղաքապետ Վիլի Դըմեյերին, ով վարչապետին է ներկայացրել քաղաքի զարգացմանն ուղղված քաղաքականությունը և խնդրել Հայաստանի աջակցությունը՝ «Միջազգային Էքսպո-2017»-ը Լիեժում անցկացնելու հարցում: Ըստ Վ. Դըմեյերի՝ վերջին տարիներին Լիեժի զարգացման տեմպերը, տնտեսական աճը, եվրոպական նշանակություն ունեցող աշխարհագրական դիրքը, ինչպես նաև Բելգիայում մեծաթիվ դիվանագիտական առաքելությունների առկայությունը դարձել են այն հիմնական խթանիչ գործոնները, որ թույլ են տվել քաղաքային իշխանություններին հայտ ներկայացնել էքսպոն Լիեժում անցկացնելու համար:

Հերթական էքսպոյի անցկացման վայրը որոշվելու է Bureu International des expositions կազմակերպության 157 անդամ երկրների, այդ թվում՝ նաև Հայաստանի քվեարկությամբ: Ըստ Լիեժի քաղաքապետի՝ իրենք սկսել են էքսպոյի անցկացման շուրջ իրականացնել քարոզարշավ և ուրախ են, որ առաջինն իրենց ծրագրերին ծանոթացնելու հնարավորություն է ստացել Հայաստանի վարչապետը:

Լիեժում 2017 թ. էքսպոն անցկացնելու գաղափարն առավել հանգամանալից ներկայացնելու նպատակով վարչապետը Վ. Դըմեյերին հրավիրել է Հայաստան:

Այնուհետև Տիգրան Սարգսյանը հանդիպել է հայ-բելգիական առևտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նոյեմբերի 7-9-ը Երևանում կայանալիք «Բելգիական շաբաթը Հայաստանում» խորագրով հայ-բելգիական գործարար համաժողովին վերաբերող հարցեր: Համաժողովի շրջանակում Երևան կժամանեն բելգիական գործարար հատվածի մոտ 50 ներկայացուցիչներ, ովքեր բացի համաժողովին մասնակցելուց՝ հանդիպումներ կունենան նաև հայաստանյան իրենց գործընկերների հետ՝ կքննարկեն երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Գործարար համաժողովին կմասնակցեն երեք տարբեր պատվիրակություններ՝ Բելգիայի ֆլամանական և վալոնական մասի գործարարներ, ինչպես նաև Agoria business club-ի ներկայացուցիչներ:

Վալերի Սաֆարյանը վարչապետին տեղեկացրել է, որ Բելգիայի ֆլամանական մասը հիմնականում մասնագիտացած է շինարարության, ճանապարհաշինության, ադամանդագործության և աղբահանության ոլորտներում, իսկ վալոնական մասը՝ սննդի արդյունաբերության, էներգետիկայի, քիմիական և դեղագործական արդյունաբերության, ինչպես նաև կաշվի վերամշակման ու արտադրության ոլորտներում: Ըստ հայ-բելգիական առևտրային պալատի նախագահի՝ բելգիացի գործարարների մոտ առկա է մեծ հետաքրքրություն հայկական շուկայի նկատմամբ. Հայաստանը վերջիններիս համար բիզնես ոլորտում դիտարկվում է որպես տարածաշրջանային կենտրոն:

Ի տարբերություն Բելգիայի ֆլամանական մասի, վալոնական մասի գործարար համայնքի ներկայացուցիչները ծանոթ են Հայաստանին՝ Վալոնիայի արտաքին առևտրի և ներդրումների գործակալության՝ Հայկական զարգացման գործակալության հետ համատեղ իրականացված ARMENWAL ծրագրից:

Օրվա երկրորդ կեսին նախատեսվում է Տիգրան Սարգսյանի հանդիպումը ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:
Բրյուսել կատարած աշխատանքային այցը վարչապետը կեզրափակի European press club-ում հայկական և եվրոպական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում