Monday, 29 04 2024
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արարատ Միրզոյանի «հետքով»

Կյանքից հեռացել է ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Փիթեր Հիգսը

94 տարեկանում վախճանվել է ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Փիթեր Հիգսը: Այդ մասին հայտնել են Էդինբուրգի համալսարանում, որտեղ աշխատել է պրոֆեսորը:

«Հայտնի է դարձել, որ պրոֆեսոր Փիթեր Հիգսը կյանքից հեռացել է 94 տարեկան հասակում։ Նա խաղաղությամբ կյանքից հեռացել է ապրիլի 8-ին, իր տանը` կարճատև հիվանդությունից հետո», – ասվում է համալսարանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հիգսը նախագուշակել էր տարրական մասնիկներից մեկի՝ բոզոնի գոյությունը դրա հայտնագործությունից 48 տարի առաջ, որն ի վերջո անվանել են ի պատիվ նրա։

Հիգսն ամբողջ աշխարհում հայտնի էր որպես տեսաբան ֆիզիկոս։ 1964 թ. նա առաջադրել է տարրական մասնիկի՝ Հիգսի բոզոնի գոյության կանխադրույթը․ այն պատասխանատու է այլ տարրական մասնիկներում զանգվածների առկայության կամ բացակայության համար։

2013 թ. Հիգսը և նրա բելգիացի գործընկեր Ֆրանսուա Էնգլերը ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակ ստացան «մեխանիզմի տեսական նախագուշակման համար, որն օգնում է հասկանալու ենթաատոմային մասնիկների զանգվածի ծագումը, ինչի գոյությունն ապացուցվել է նախագուշակված տարրական մասնիկների հայտնաբերմամբ` CERN-ի (միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպություն) մեծ հադրոնային կոլայդերում»։

Հիգսը մրցանակներով և մեդալներով է պարգևատրվել տեսական ֆիզիկայի բնագավառում ունեցած ձեռքբերումների համար։ Մասնավորապես, նա Լոնդոնի ֆիզիկայի ինստիտուտի կողմից շնորհված Դիրակի մեդալի, ինչպես նաև Եվրոպայի ֆիզիկայի ընկերության մասնիկների ու բարձր էներգիաների ֆիզիկայի բնագավառում մրցանակի դափնեկիր է։

Նա նաև Էդինբուրգի թագավորական ընկերության անդամ էր և Լոնդոնի թագավորական ընկերության անդամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում