Friday, 19 06 2026
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում

Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում

Տեղեկություն է տարածվել, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը մայիսին կայցելի ԱՄՆ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ջո Բայդենի հետ: Հետաքրքիր է, Էրդողանը Պուտինի հետ կհանդիպի մինչեւ՞ ԱՄՆ մեկնելը, թե՞ դրանից հետո: Սպասվում է Պուտինի այց Թուրքիա, որը պետք է կայանար փետրվարին, սակայն հետաձգվեց ՌԴ նախագահի ընտրությունից հետո: Բայց, կարծես թե անորոշությունը շարունակվում է եւ չկա հստակ ժամկետ, թե երբ կայցելի Թոււրքիա Պուտինը:

Ավելին, պարզ չէ, թե այդ հարցում ինչ ազդեցություն կունենա Էրդողանի շանտաժը, որ նա աստացի հնչեցրել էր մերձմոսկովյան ահաբեկությունից հետո Պուտինին հեռախոսով ցավակցելիս, ասելով, թե ահաբեկությունը ցույց է տալիս, որ պետք է շուտափույթ կարգավորել ռեգիոնալ հակամարտությունները: Թուրքիան ակնհայտորեն փորձում է վերատեղավորվել ԱՄՆ ու Ռուսաստանի «արանքում», ըստ ամենայնի «կանխազգալով», որ այդ փոխհարաբերության ծիրում բավականին հավանական են դառնում որոշակի տրանսֆորմացիաները եւ կարող է դեր ստանալ Ֆրանսիան:

Այդ հանգամանքը մտահոգիչ է թերեւս նաեւ Թուրքիայի առանցքային գործընկեր Բրիտանիայի համար: Թեեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը անցել է Ռուսաստանի հանդեպ չափազանց սուր հռետորաբանության, այդուհանդերձ այդ հանգամանքը Անկարայի համար թերեւս թվում է կասկածելի: Իհարկե ոչ այն իմաստով, որ Ֆրանսիան խաղում է թատրոն, կամ առավել եւս՝ Ռուսաստանի հետ պայմանավորված: Բաց, Մակրոնը խաղը սրում է ակնհայտորեն նաեւ այդ հաշվարկով, թերեւս լավ պատկերացնելով, որ հաճախ հենց սրացումներն ու արմատականությունն են, որ բերում են պայմանավորվածության:

Անկարայի կասկաշը թերեւս առավել եւս խորացել է Պուտինի հետընտրական ելույթից հետո, երբ նա հայտարարեց, թե Ֆրանսիան կարող է կառուցողական դեր խաղալ ուկրաինական ճգնաամում եւ «ամեն ինչ չէ, որ կորած» է: Իսկ Ռուսաստանում ահաբեկությունից հետո Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Մոսկվային Փարիզն ընդհուպ նախարարական մակարդակով առաջարկել է խորացնել գործակցությունը ահաբեկության դեմ պայքարում: Էրդողանն ըստ ամենայնի Վաշինգտոնում կփոձի փոխել իրադարձությունների զարգացման այդ հնարավոր «պարադիգմը», կամ՝ շոշափել դրա իրատեսականությունն ու թույլ չտալ ծավալում եւ խորացում: Ըստ ամենայնի, Էրդողանի վաշինգտոնյան այցը վճռորոշ է լինելու Կովկասի խաղաղության եւ պատերազմի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում