Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը ստիպել է լեգենդար Pink Floyd խմբի կիթառահար Դևիդ Գիլմորին ապամոնտաժել Անգլիայի հարավում գտնվեղ իր տան մոտ կառուցված ապօրինի շինությունը:
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, ոստիկանությունը հայտարարել է, որ երաժշտի հարևանները բողոք են ներկայացրել վառ դեղին գույն ունեցող շինության կապակցությամբ:
Կառույցը, որը փակում է հարևանների տեսադաշտը, կապամոնտաժվի մինչև հոկտեմբերի 1-ը: Գիլմորի կինը` Փոլլի Սեմսոնը, վերաքննիչ բողոք է ներկայացրել այս որոշման դեմ, սակայն նրա դիմումը չի բավարարվել:








































