Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Գրիգոր Մինասյանը հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի փոխնախագահին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի փոխնախագահ Բեռնար Գետտայի հետ։

Գրիգոր Մինասյանը նշել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարությունը գրանցել է հաջողություններ, որոնք հնարավոր չէին լինի առանց ԵՄ աջակցության ու փոխգործակցության, որն իրականացվում է տարբեր ձևաչափերով, ներառյալ ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերը։

Նախարարն ընդգծել է յուրաքանչյուր տարի անցկացվող ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների հարցերով երկխոսության նիստերի կարևորությունը՝ որպես ոլորտային բարեփոխումների շուրջ ծավալուն քննարկումների կարևոր հարթակ։ Գրիգոր Մինասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարական մոտեցումները, որոնք ամրագրվել են Կառավարության կողմից ընդունված ՄԻՊ ազգային ռազմավարությամբ և դրանից բխող 2023-2025թթ. Գործողությունների ծրագրով: Նախարարն ընդգծել է, որ ոլորտային քաղաքականությունն իրականացվում է զարգացման գործընկերների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ակտիվ համագործակցությամբ, ովքեր հանդիսանում են գործողությունների ծրագիրը համակարգող խորհրդի անդամներ ու իրականացնում են ծրագրի նկատմամբ հասարակական վերահսկողությունը։

Գրիգոր Մինասյանը կարևորել է նաև նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի ընդունումը, որոնցով ներդրվել են արդար դատաքննության իրավունքի եվրոպական լավագույն չափանիշները: Նախարարը հատուկ շեշտել է 2023 թվականի հունվարի 1-ից գործող այլընտրանքային խափանման նոր միջոցների՝ տնային կալանքի և վարչական հսկողության ներդնումը, որպես անձնական ազատության իրավունքի պաշտպանության կարևորագույն երաշխիք, և նշել է, որ նշված միջոցները կիրառվել են շուրջ երեսուն տոկոս դեպքերով։

Անդրադարձ է կատարվել նաև քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, որոնց շրջանակում իրականացվել են քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների և տեխնիկական զինման զգալի աշխատանքներ։ Քննարկվել է եվրոպական ստանդարտներով նախագծվող նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման ծրագիրը։ Նախարարը նշել է 2023 թվականի հոկտեմբերին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի կարևորությունը, որով հստակ դիրքորոշում էր արտահայտվում Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման և Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող՝ միջազգային իրավունքի այլ խախտումների վերաբերյալ և շնորհակալություն հայտնել հանձնակատարին` նշված բանաձևի ընդունման հարցում անձնական ներդրման համար։

Բեռնար Գետտան բարձր է գնահատել Հայաստանի ջանքերն ուղղված մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական ու պրոբացիայի ոլորտների բարեփոխումների իրականացմանը և կարևորել դրանց շարունակականությունը՝ եվրոպական մոնիթորինգային մարմինների կողմից տրամադրված առաջարկությունների հասցեագրման տրամաբանությամբ։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանգծման գործընթացի վերաբերյալ։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել ՀՀ-ԵՄ գործընկերությունը՝ ի նպաստ Հայաստանում ժողովրավարության և մարդու իրավունքների պաշտպանության շարունակակական կատարելագործման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում