Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Երեւանի ակնկալիքը Սաուդյան Արաբիայում տեղի ունեցող նախարարական արտահերթ հավաքից

Եգիպտոսը Հայաստանի վստահելի գործընկերն է իսլամական աշխարհի հետ հարաբերություններում, Կահիրեյում հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մարտի 5-ին այց է կատարել Եգիպտոսեւ հանդիպել այդ երկրի նախագահի հետ: Մի կողմից, Եգիպտոսն անշուշտ՝ իսլամական աշխարհի հետ արդյունավետ, կայուն փոխհարաբերության հարցում Հայաստանի համար կարեւոր օղակներից մեկն է: Մյուս կողմից, Նիկոլ Փաշշինյանն այդ արձանագրումն անում է բավականին ուշագրավ մի ժամանակահատվածում: Եգիպտոսում տեղի է ունեցել նաեւ Հայաստանի ու Եգիպտոսի արտգործնախարարների հանդիպում: Դա թերեւս տեղի է ունեցել Եգիպտոսի արտգործնախարարի՝ Ջիդդա մեկնումից առաջ:

Սաուդական քաղաքում, որն Իսլամական գործակցության կազմակերպության կենտրոնակայանն է, կայանալու է կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ հավաք՝ Գազայի իրավիճակի քննարկման համար: Ինչպես հայտնի է, իրավիճակը Գազայում ոչ միայն բարդ է, այլ նաեւ ունի լարվածության նոր ալիքի մեծ ռիսկ, եթե Իսրայելը հավատարիմ մնա իր հայտարարությանն ու ռազմական գործողություն սկսի Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆֆաթ քաղաքի նկատմամբ: Այդ քաղաքում է կենտրոնացած Գազայյի հյուիսիսց տեղահանված բնակչության մեծ մասը, ըստ տարբեր տվյալների՝ ներկայումս Ռաֆֆաթում է Գազայի բնակչության երկու երրորդը:

Շաբաթներ առաջ իսրայելական մամուլը հղում անելով դիվանագիտական աղբյուրներին գրեց, որ Եգիպտոսը զգուշացրել է՝ եթե ռազմական գործողություններ սկսեն սահմանին, ապա Կահիրեն կարող է ընդհուպ դադարեցնել Իսրայելի հետ խաղաղության պայմանագրի գործողությունը: Կասկածից վեր է, որ Իսլամական գործակցության կազմակերպության արտգործնախարարների արտահերթ հավաքը քննարկելու է ռեգիոնի համար կարեւորագույն հարցեր: Այդ ֆոնին ուշադրության է արժանի այն, որ արտգործնախարարների հավաքին ընդառաջ երկկողմ հանդիպումների շարքում նախօրեին տեղի է ունեցել Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: Իրանական Իրնա գործակալության փոխանցմամբ, Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը կարեւոր տեղ ունի Իրանի հարեւանության քաղաքականության շրջանակում:

Աբդոլահիանը հայտարարել է, որ բացվում է երկու երկրների եւ ժողովուրդների գործակցության նոր էջ: Նա հայտնել է նաեւ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստը Թեհրանում հյուրընկալելու պատրաստակամություն: Իրանն ըստ ամենայնի մերձավորարեւելյան իրադարձությունների թեժացման, լարվածության աճի միտումների ֆոնին ձգտում է Ադրբեջանի հետ այնպիսի երկխոսության, որը առավելագույնս կապահովագրի Թեհրանին հյուսիսային սահմանների մոտ ապակայունացման ռիսկերից, ռազմավարական մարտահրավերներից: Իսրայելը, որի համար Ադրբեջանի հետ սերտ գործակցությունը մշտապես դիտարկվել է հենց անհրաժեշտ պահին ռեգիոնալ ապակայունացմամբ Իրանի համար լրջագույն մարտահրավեր ստեղծելու միջոց, ներկայումս անկասկած կարող է դիտարկել այդ միջոցը գործի դնելու հնարավորությունն ու անհրաժեշտությունը:

Առավել եւս, որ լայն իմաստով Թել Ավիվը կարող է այդ հարցում ունենալ այլ աջակիցներ: Այդ իմաստով, հնարավոր է ենթադրել, որ Իրանի համար Ջիդդայում տեղի ունենալիք արտգործնախարարների արտահերթ հավաքը ունի նշանակություն նաեւ Կովկասի հարցում հավաստիացումներ ստանալու տեսանկյունից, ինչը անկասկած կարեւոր հանգամանք է նաեւ Հայաստանի համար: Ըստ ամենայնի, Փաշինյանի հայտարարությունը վկայում է, որ Երեւանը Եգիպտոսից ակնկալում է Ջիդդայում աջակցություն այդ օրակարգին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում