Sunday, 28 04 2024
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ

Եվրամիությանը եւ Ռուսաստանին պարտավորվածության միջակայքում

Բաքվում գումարվել է Հարավային գազային միջանցքի Կոնսուլտատիվ խորհրդի նիստ, որին մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Խոսքը Բաքու-Էրզրում գազատարի մասին է, որ ադրբեջանական գազը հասցնում է Թուրքիա, այնտեղից՝ Եվրոպական շուկա: Մեկ տարի առաջ Ադրբեջանը եւ Եվրահանձնաժողովը համաձայնագիր են ստորագրել, որով Բաքուն պարտավորված է 2027թվականին եվրոպական ուղղությամբ գազի արտահանման տարեկան ծավալները հասցնել  20 միլիարդ խորանարդ մետրի:

Ելութ ունենալով Խորհրդի նիստում, Ալիեւը հայտարարել է, որ իր խոսքը նույնքան նշանակալի է, որքան՝ ստորագրությունը եւ մասնակիցներին վստահեցրել, որ եկող տարվա առաջին եռամսյակում «Ազերի-Գյունեշլի-Չիրաղ» նավթահանքավայրում կսկսվի գազի արդյունահանումը: Նրա ձեւակերպմամբ՝ խոսքը «հսկայական պաշարների մասին է»: Ըստ երեւույթին, Եվրամիությունը կասկածներ ունի, որ Ադրբեջանը կկարողանա կատարել պարտավորությունը: Ալիեւն այդ գործարքը կնքել էր՝ խաղադրույք դնելով թուրքմենական գազի վրա: Տարեսկզբից Թուրքմենստանն անսպասելի խզել է Ադրբեջանին տարեկան երեք միլիարդ խորանարդ մետր գազ վաճառելու պայմանագիրը, որ իրականացվում էր Իրանի միջոցով:

Որեւէ հեռանկար չկա, որ Թուրքմենստանը կփոխի կոշտ դիրքորոշումը: Ավելին, տեղեկություն կա, որ Աշգաբադը Իրանի տարածքով Թուրքիա, այնտեղից Եվրոպա գազ արտահանելու հարցով բանակցում է թուրքական կողմի հետ: Ալիեւը, երեւում է, ստիպված է լրացուցիչ պաշարներ ստեղծել տեղում: Այդ է պատճառը, որ «Ազերի-Գյունեշլի-Չիրաղ» նավթահանքավայրում գազի արդյունահանման ծրագիր է իրականացվում: Իսկ ո՞վ է արդիականացնելու Բաքու-Էրզրում գազախողովակաշարը: Գործող վիճակում դրա թողունակությունը բավարար չէ, որպեսզի տարեկան 20 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանի:

Հավանաբար, Խորհուրդը գումարվել է, որպեսզի քննարկի նաեւ այդ հարցը: Ավելի վաղ ադրբեջանական աղբյուրները գրել էին, որ Եվրամիությունը հանդես է գալիս «միայն գնորդի դերում, կվճարի, երբ ադրբեջանական գազը կհասնի սպառողին, մյուս հարցերը պետք է կարգավորի վաճառողը»: Սա, իհարկե, դատավճիռ չէ: Բայց անցյալ տարեվերջին Ալիեւն ինքն էր ակնարկել տարաձայնությունների, անգամ գործարքը խզելու եւ դատական կարգով փոխհատուցում պահանջելու հավանականության մասին:

Ավելի բարդ է, կարծես, քաղաքական խնդիրը: Խորհրդի նիստին ելույթում Ալիեւն ասել է, որ էներգակիրների ոչ միայն երթուղիները, այլեւ ծագման աղբյուրները նույնպես «ենթակա են դիվերսիֆիկացման»: Կարելի է ենթադրել, որ նա Եվրամիությանն առաջարկում է չկենտրոնանալ գազի պաշարների, այսպես ասած՝ «ծագումնաբանության» խնդրի վրա, էականն այն է, որ էներգակիրները հասնեն Եվրոպա: Անցյալ տարի Ադրբեջանը «Գազպրոմից» մեկուկես միլիարդ խորանարդ մետր գազ գնելու համաձայնագիր է ստորագրել:

Դաշնակցային հարաբերությունների մասին 2022թ. փետրվարի 22-ի ռուս-ադրբեջանական հռչակագրով Ադրբեջանը պարտավորված է էներգետիկ ծրագրերը համաձայնեցնել Ռուսաստանի հետ: Այս դեպքում, ըստ Ալիեւի, նրա ստորագրությունը նույնպես պետք է «նշանակալի» լինի, ինչպես եւ՝ Ռուսաստանին «ասած խոսքը»: Խոսելով էներգետիկ անվտանգության մասին՝ Ալիեւը խնդիրը հասցեագրել է «եվրասիական տարածությանը: Ռուսաստանի նախագահ Պուտինն ամենամյա Ուղերձում աշխարհաքաղաքական նպատակ է հռչակել նաեւ «ԱՊՀ-ԵԱՏՄ ինտեգրացիայի խոացումը»: Ալիեւին կհաջողվի՞ Եվրամիությանը եւ Ռուսաստանին պարտավորության միջակայում մնալ ստորագրության եւ խոսքի տերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում