Friday, 19 06 2026
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն

Հայաստանի եվրոպական ռեբուսը. ուր դնել շեշտը

Փետրվարի 13-ին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ գործակցության խորհրդի նիստի շրջանակում, նաեւ այդ առիթով Միրզոյան-Բորել հանդիպմանը հնչեցին Հայաստանի հետ հարաբերության խորացման պատրաստակամության մասին Եվրամիության հերթական շռայլ հայտարարությունները, թեեւ Բրյուսելն առ այսօր ըստ էության որեւէ շատ, թե քիչ ստույգ կամ առարկայական պատասխան չի հնչեցնում Նիկոլ Փաշինյանի այն ձեւակերպումների առնչությամբ, ըստ որի՝ Երեւանը պատրաստ է մերձենալ ԵՄ հետ այնքան, որքան պատրաստ է ԵՄ-ն: Այդ առնչությամբ ուղիղ հարցին առայժմ անդրադարձել է Գերմանիայի արտգործնախարարը՝ երեւանյան ասուլիսի ընթացքում, ասելով, թե հիմա իրենց համար կարեւորը Հայաստան-Ադրբեջան խաղաղության հասնելն է, որից հետո արդեն կգա ռեգիոնալ մերձեցման ժամանակը:

Այլ կերպ ասած, Գերմանիայի արտգործնախարար Բերբոքը ազդարարեց, որ Հայաստանի հետ ԵՄ առավելագույն մերձեցման հարցն իրենք դիտարկում են ռեգիոնալ փաթեթով: Սա նաեւ հասկանալի է՝ անկախ այն հանգամանքից, թե որքանով է ընդունելի, երբ Ադրբեջանի համեմատությամբ ակնհայգտորեն ժողովրդավարական-արժեքային առումով առաջատար Հայաստանի հետ մերձեցումն անուղղակի, բայց կապակցվում է Ադրբեջանի հետ գործընթացին: Այլապես, շռայլ հայտարարությունները շոյում են ականջ, բայց քիչ բան են փոխում ուժերի ռեալ բալանսի իմաստով: Երեւանի խնդիրն այդուհանդերձ առկա իրավիճակում առավելագույնը կորզելն է՝ այդ բալանսին հասնելու համար: Այստեղ սակայն կա մի հանգամանք, որը պետք է լինի ուշադրության կենտրոնում: Եվրահանձնակատար Բորելն ու Եվրահանձնաժողովի ներկայիս ղեկավար կազմը «կաղ բադիկ» է, այսինքն՝ պատրաստվում է հեռանալ:

Հունիսին Եվրախորհրդարանի ընտրություն է, որի արդյունքում ձեւավորվելու է Եվրոպական խորհրդի ու Եվրահանձնաժողովի նոր ղեկավարություն: Ինչպիսի՞ն կլինի այն, որքանո՞վ կտարբերվի ներկայիս ղեկավարությունից, նույն Բորելից, Միշելից, ֆոն Դեր Լյաենից: Իհարկե քիչ հավանական է մտածելը, թե այդ ընտրությունը կբերի հեղափոխական արդյունքի, արմատական փոփոխության, սակայն էական փոփոխությունները հավանական են, հաշվի առնելով այն, որ Եվրոպայյում ներկայումս կա հասարակական տրամադրությունների բավականին թեժ ռեժիմ: Այդ հանգամանքը բավականին բարձրացնում է Եվրոպայում աջ պահպանողական, ծայրահեղ աջ, ազգայնական ուժերի հաջողության հավանականությունը: Արդեն իսկ Եվրամիության առանձին երկրներում խորհրդարանական ընտրության արդյունքները արձանագրել են բավականին շոշափելի փոփոխություններ: Կա այդպիսի աճման միտում Եվրոպայի զգալի մասում:

Ի՞նչ փոփոխության կբերեն դրանք, անհրաժեշտ է հանգամանալից ուսումնասիրել՝ սցենարային անհրաժեշտ հետեւություններ անելու համար: Այդ առումով, Հայաստանի համար թերեւս կարեւոր է այդուհանդերձ շեշտադրել եվրոպական գործընկերների հետ երկկողմ հարաբերության հանգամանքը, իսկ Եվրամիության հետ հարաբերության առումով՝ 2017-ին ստորագրված եւ վավերացված համապարփակ գործընկերության համաձայնագիրը: Քաղաքական մոտեցումները, տրամադրությունները, պատկերացումները կարող են փոխվել բորելների եւ միշելների փոփոխությամբ, սակայն ստորագրված, կնքված, վավերացված համաձայնությունները, որպիսին է համապարփակ գործընկերության ծրագիրը՝ այլեւս հաստատված պարտավորություն է, որը այլեւս վեր է անձերից, քաղաքական կանյուկտուրաներից եւ գաղափարախոսություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում