Saturday, 20 06 2026
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում

Մոսկվան Բաքվին «Զանգեզուրի միջանցք» է խոստանում. Ալիեւը պատրա՞ստ է վճարել ԼՂ-ում ռուսական զորախմբի ներկայությամբ

Բաքվում Ռուսաստանի դեսպան Եվդոկիմովը հարցազրույց է տվել «Իսվեստիային» եւ ասել, որ «Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջեւան տրանսպորտային միջանցքի հարցն ադրբեջանական կողմի համար շատ կարեւոր է»: Դեսպանը փորձագետ չէ, ոչ էլ ազատ ոճի լրագրող, որ իրեն թույլ տա էքստավագանտ ձեւակերպումներ անել: Նա պաշտոնի բերումով պարտավոր է ստորակետի ճշտությամբ հավատարիմ մնալ իրավական ուժ ունեցող փաստաթղթի սահմանումներին, որ, ի դեպ, ինչպես ինքն է խոստովանել՝ անձամբ Ռուսաստանի նախագահ Պուտինն է հեղինակել եւ վավերացրել իր ստորագրությամբ:

Նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարության 9-րդ կետով Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցությունը: Բաքվում Ռուսաստանի դեսպանն ինչու՞ է խմբագրում իր նախագահի կազմած եւ երեք կողմերի առաջնորդի մակարդակով վավերացված տեքստը: Ընդ որում՝ անոնսավորելով, որ Թուրքիան դեպի Նախիջեւան երկաթուղի է կառուցում, ինչը թույլ կտա, որ Ռուսաստանը բեռնափոխադրումներ իրականացնի Թուրքիա՝ «Ադրբեջանի եւ Նախիջեւանի տարածքով»:

Այս ձեւակերպումը հիմնովին փոխում է Ադրբեջանի արեւմտյան շրջաններ-Նախիջեւան հաղորդակցության իմաստը: Հասկացվում է, որ Հայաստանի հարավում երկաթուղային հաղորդակցություն ստեղծելու գլխավոր շահառում Ռուսաստանն է կամ Մոսկվան Բաքվից առնվազն ոչ պակաս է հետաքրքրված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկմամբ: Բաքվում Ռուսաստանի դեսպանի հարցազրույցը կազմակերպվել է մի փուլում, երբ հետաձգվել է ՌԴ նախագահ Պուտինի Թուրքիա այցը:

Թուրքիայի հետ հարաբերություններն Ռուսաստանի համար չափազանց էական են: ԱՄՆ Կոնգերսը համաձայնություն է տվել, Թուրքիան ամերիկյան F-16 կործանիչներ կստանա: Թուրքիան հայտարարել է Կիեւի մոտ ԱԹՍ-երի արտադրության ձեռնարկություն ստեղծելու մասին: Թուրքական մամուլը գրում է, որ Անկարան «չի հրաժարվի անվտանգության գլխավոր երաշխիք ՆԱՏՕ-ի անդամակցությունից»: Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները մամուլին բացահայտել են, որ եկող տարի ռուսական զորախումբը Լեռնային Ղարաբաղից կհեռանա:

Բաքվում Ռուսաստանի դեսպանի հարցազրույցն այս իմաստով պարզ առաջարկություն է Անկարային, որ Մոսկվան պատրաստ է նույնիսկ իր միջոցներով վերականգնել Հայաստանի հարավում խորհրդային ժամանակների երկաթուղագիծը: ԴԵսպանը Հայաստանին «կշտամբում է» իրեն անհասկանալի պատճառով «բանակցությունները ձգձգելու» համար: Պետք է հասկանալ, որ Մոսկվան Անկարային խոստանում է «բավարար ազդեցություն գործել» Երեւանի նկատմամբ:

Այդ հարցը «համաձայնեցնելու» համա՞ր է փոխարտգործնախարար Գալուզինը եռակողմ հանդիպման հարթակ առաջարկում: Ըստ երեւույթին, Բաքուն Մոսկվային նախապայման է առաջարկել՝ կապահովի Ռուսաստան-Իրան տրանզիտը, եթե Ռուսաստանը Երեւանին «համոզի բացել «Զանգեզուրի միջանցքն» այն պայմաններում, որ ադրբեջանական կողմի համար չափազանց կարեւոր են»:

Բաքվում Ռուսաստանի դեսպանի հարցազրույցը հաջորդում է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցին, որի մասին հաղորդագրությունից նախնական տպավորություն կա, որ Ալիեւը «համաձայն է եվրոպական հարթակներում հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսմանը»: Մոսկվան փաստացի Ալիեւին ավելի նախընտրելի պայմաններ է առաջարկում: Ըստ երեւույթին՝ Լեռնային Ղարաբաղում իր զորախմբի ներկայությունը երկարաձգելու դիմաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում