«Երկիր»-ը գրում է, որ Սյունիքի մարզում լուրեր են շրջանառվում, թե Հայաստանի կառավարությունը քննարկման է դրել Որոտանի ՀԷԿ-երի համակարգը Ռուսաստանին փոխանցելու հարցը։
«Ռուսաստանից Հայաստան ներկրվող ռուսական գազի գինը սահմանի վրա չթանկացնելու պայմանով մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանը կա՛մ հավատարմագրային կառավարման սկզբունքով, կա՛մ էլ սեփականության իրավունքով իր ձեռքը վերցնի համակարգը»։
Թերթը նշում է նաև, որ Որոտանի ՀԷԿ-երի համակարգը կարևորագույն նշանակություն ունի ոչ միայն նրանով, որ թողարկում է հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի 20 տոկոսը, այլև՝ որ համակարգում թողարկված 1 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի ինքնարժեքն ամենացածրն է Հայաստանում։
Թերթի հարցմանը, թե համապատասխանո՞ւմ է արդյոք տեղեկատվությունը իրականությանը, նախարարության մամուլի քարտուղարը փոխանցել է նախարար Արմեն Մովսիսյանի խոսքը. «Ոչ մի նման գործընթաց չկա»։








































