Բեռլինում գաղտնի արխիվներից մեկում հայտնաբերվել է «Հաճույք» (La Jouissance) բանաստեղծության ձեռագիրը, որը գրվել է Ֆրիդրիխ Մեծի կողմից՝ 1740թ.: Էրոտիկ բնույթի այս բանաստեղծությունը գրվել է ֆրանսերենով նրա` Պրուսիայի թագավոր դառնալուց մի քանի շաբաթ առաջ: Այն երկու լեզուներով` գերմաներեն և ֆրանսերեն, տպագրվել է Die Zeit թերթում:
Թերթը տեղեկացնում է, որ ձեռագիրը հայտնաբերվել է թագավորի նամակների մեջ: Այս բանաստեղծության կրկնօրինակը նա ուղարկել է Վոլտերին` ասելով, որ բանաստեղծությունը գրել է այն բանից հետո, երբ վերջինիս իտալացի ընկերը հայտարարել էր, որ հյուսիսեվրոպացիների մոտ կիրքը բացակայում է:
Ֆրիդրիխ 2-րդի ստեղծագործությունները՝ 31 հատորով տպագրվել են 19-րդ դարում, սակայն «Հաճույքն» այնտեղ բացակայել է: