Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 28-ի ժամը 23:00-ից մինչև հունվարի 29-ի 06:00-ն կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկինի փողոցի խաչմերուկից մինչև Խորենացի խաչմերուկ հատվածի երթևեկությունը:
Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից՝ պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցելով բնակիչների ներողամտությունը:











































