Monday, 29 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Երեւանը՜ Անթիլիաս-Դոհա-Վատիկան աշխատանքային «եռանկյունում»

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Նարեկ Արքեպիսկոպոս Ալեմեզյանը Վատիկանում հանդիպում է ունեցել Վատիկանի պետքական քարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ: Ինչպես հայտնում է Անթիլիասի մամուլի ծառայությունը, հանդիպմանը Արամ Առաջինի ներկայացուցիչը Վատիկանի պետական քարտուղարին է ներկայացրել մտահոգությունները Լիբանանի ներկայիս դժվարությունների առնչությամբ, նաեւ պատկերացումները՝ իրավիճակից ելքեր գտնելու առումով:

Այդ համատեքստում, Արամ Առաջինի ներկայացուցիչը Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյային հաղորդել է, որ Լիբանանի դժվարությունների հարցով օրեր առաջ հանդիպել է Կատարի պետության վարչապետի հետ՝ Դոհայում: Այդ «հիշեցումը» թերեւս հուշում է, որ Արամ Առաջինի ներկայացուցչի միջոցով, փաստացի Անթիլիասի միջնորդությամբ որոշակի բովանդակություն է կոմունիկացվում Դոհայի եւ Վատիկանի միջեւ, որն առնչվում է մերձավորարեւելյան իրադրությանը:

Այս հանգամանքը ուշագրավ է թերեւս նրանով, որ այս միջակայքում՝ Դոհայից Վատիկան, Անթիլիասում տեղի ունեցավ Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանի հանդիպումը Արամ Առաջինի հետ՝ փաստացի վերջինիս Կատար այցից կարճ ժամանակ անց: Ուշագրավ է եւ այն, որ Անթիլիասը տարածել էր հաղորդագրություն, որ նույն օրը Արամ Առաջինը հանդիպել էր ոչ միայն Լիբանանում Հայաստանի դեսպանի հետ, այլ նաեւ Կատարում Լիբանանի դեսպանի հետ:

Սա թերեւս վկայում է, որ Անթիլիաս-Դոհա-Վատիկան աշխատանքային «եռանկյունին» ներառում է նաեւ Երեւանի համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կապված այն լայն միջավայրի հետ, որում մի կողմից գոյանում են ռիսկեր, մյուս կողմից խորապես ձեւավորվում են Հայաստանի անվտանգության կառավարման համար էական գործոններ ու հնարավորություններ:

Անկասկած է, որ տեղի է ունենում Մերձավորարեւելյան մեծ ռեգիոնի հիմնարար վերափոխում, ռեգիոնում քրիստոնյա փոքրամասնությունների խնդիրը ստանում է առանձնահատուկ նշանակություն՝ թե ռեգիոնալ, թե համաշխարհային մասշտաբի խաղացողների միջեւ նոր փոխհարաբերությունների հարցում: Իսկ այդ գործոնը զգալիորեն ձեւավորվում է նաեւ հայկական՝ ոչ միայն պարզապես համայնքային, այլ խորքային քաղաքակրթական, դավանա-քաղաքական ներկայության շնորհիվ:

Դե յուրե լինելով հայկական պետականության հանդեպ անմասն, այդ գործոնները դե ֆակտո անմիջական առնչություն ունեն հայկական դե յուրե պետականության անվտանգության ճարտարապետության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում