Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Եթե վաղը պատերազմ չէ

ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Իվո Դաալդերը կանխատեսում է, որ հունվարի վերջին նախկին նախագահ Թրամփը կուսակցական մրցապայքարում կհաղթի եւ նախագահի թեկնածու կառաջադրվի: Նրա գնահատմամբ՝ դա կհանգեցնի Ուկրաինային ԱՄՆ աջակցության սահմանափակման: Նակին դեսպանը ենթադրում է, որ մայիսի վերջին «Ուկրաինան կպարտվի»: Այդ մասին նա գրել է Politico-ի հեղինակային հոդվածում:

Վաշինգտոնի գերխնդիր, սակայն, նա համարում է Մերձավոր Արեւելքում լայնածավալ պատերազմի կանխումը, ինչի հավանականությունը մեծ չէ: Նոր տարին բացահայտ ագրեսիվ ելույթով է սկսել Թուրքիայի նախագահը: Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ֆուտբոլային մրցախաղի ձախողումը նա համարել է Թուրքիայի դեմ «տարածաշրջանային սաբոտաժ» եւ սպառնացել, որ ամեն ինչ կանի, որպեսզի «պաշտպանի թուրքական երկրների հետ համերաշխությունը»: Էրդողանն ասել է, որ Թուրքիան «երբեք չի մերժել իրեն պարզած ձեռքը սեղմել, բայց ուրիշներն էլ պետք է Թուրքիայի մեկնած ձեռքը հարգեն»:

Նախնական տեղեկության համաձայն՝ հունվարի 4-ին Միացյալ Նահանգների պետքարտուղար Բլինքենը մեկնում է Իսրայել, որից հետո բանակցություններ կվարի Հորդանանում, Քաթարում, Սաուդյան Արաբիայում եւ Արաբական միացյալ էմիրություններում: Հունվարի 4-ին նաեւ անոնսավորված է Իրանի նախագահի Թուրքիա այցը: ԱՄՆ-ում որոշ կոնգրեսականներ կոչ են արել հարվածել Իրանին, եթե «Հեզբոլլահ»-ն Իսրայելի դեմ երկրորդ ճակատ բացի: Հայտնի է դարձել, որ Ֆրանսիան շտապ բանակցություններ է սկսել Լիբանանի հետ, որպեսզի Իսրայելի սահմանից «Հեզբոլլահ»-ն հեռանա եւ հսկողությունն անցնի լիբանականական բանակին: Դա գործնականում ենթադրում է Թեհրանի ներգրավվածություն, ինչն իր հերթին կնշանակի իրանա-ֆրանսիական ոչ պաշտոնական, բայց չափազանց կարեւոր բանակցություններ:

Ամենայն հավանականությամբ, նաեւ այս հանգամանքով է պայմանավորված Իլհամ Ալիեւի հակաֆրանսիական սեւեռվածությունը: Թուրքիան եւ Ադրբեջանը, երեւում է, Իրանի հետ հարաբերություններում օգտագործում են Արեւմուտքից վերջինիս մեկուսացվածության գործոնը: Չնայած կոշտ հռետորաբանությանը, Իրանը իսրայելա-պաղեստինյան պատերազմում ցուցաբերում է մեծ զգուշավորություն: Դա Արեւմուտքին տրվող հնարավորություն է, որ գործնական ահռելի նշանակություն ունի առաջին հերթին Իսրայելի համար:

Տարածաշրջանը «պայթեցնելու» սպառնալիքը, որ տարեմուտի երեկոյին հնչեցրեց Իլհամ Ալիեւը, թերեւս, Ադրբեջանին «հանգիստ թողնելու» ազդակ էր, բայց՝ այնպես, որպեսզի սեպտեմբերի 19-ի ահաբեկչությունն ընդունվի որպես «անշրջելի իրողություն»: Մերձավոր Արեւելքում լայնածավալ պատերազմի ելքը բացահայտ անկանխատեսելի է, բայց ոչ մի երաշխիք չկա, որ այն չի բռնկվի: Այն, ինչ շուրջ երեք տասնամյակ ստեղծել է Իրանը, այսպես կոչված՝ «շիական աղեղը» կարող է փլուզվել եւ տեղը զիջել թուրքականին: Այդ դեպքում Մերձավոր Արեւելքի ռազմա-քաղաքական խաղատախտակից դուրս կմնա Իրանը:

Ընդհանուր տպավորություն է, որ ներգրավված կենտրոնների համար Իրանի ներկայությունը շատ ավելի հանդուրժելի է, քան՝ նրան փոխարինել ձգտող թուրքականը: Սաուդյան Արաբիան, հավանաբար, այս «սաբոտաժն» է ցուցադրել եւ հարուցել Էրդողանի «սուլթանական զայրույթը»: Ի՞նչ զայրույթի մասին էր ակնարկում Ալիեւը՝ Արեւմուտքի որոշ երկրների հասցեին խոսելիս: Ֆրանսիան Իրանի հետ փակ երկխոսություն ունի՞: Թուրքիան ծրագրում է Լիբանանը «պայթեցնե՞լ»: Ադրբեջանական քարոզչությունը Հայաստանի «թիկունքային ապահովության կենտրոններից» մեկը մշտապես Լիբանանն է ներկայացրել, Բեյրութը, Բեյրութի հայկական կառույցները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում