Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Ռուսաստան-Վրաստան-Հայաստան գազատարը չի կարելի որևէ մեկին տալ. Շարաշենիձե

Վրաստանի խորհրդարանը օրերս առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Պետական գույքի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, ինչը ենթադրում է պետական ընկերությունների բաժնեմասերի 15-25 տոկոսի տեղաբաշխում միջազգային բորսաներում: Նշենք, որ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան գազատարը ևս պատկանում է նման ընկերությունների շարքին:

Վրացի քաղաքագետ Տորնիկե Շարաշենիձեն, պատասխանելով «Առաջին լրատվականի» հարցին, թե հնարավո՞ր է, որ Ռուսաստանը գնի վրացական պետական օբյեկտների բաժնետոմսեր, մասնավորապես վերը նշված գազատարը, նկատեց, որ Ռուսաստանն անկասկած հետաքրքրություն կունենա վրացական ստրատեգիական կարևորություն ներկայացնող օբյեկտների, մասնավորապես Հայաստան մտնող գազատարի նկատմամբ և իհարկե հնարավորություն կունենա բաժնետոմսեր գնելու, քանզի վրացական տնտեսությունը ազատական է և բաց է անգամ ռուսական ներդրումների համար. «Բայց կարևոր է, որ բաժնետոմսերի կենտրոնական փաթեթը չի վաճառվում և պետության ձեռքում է մնում, քանզի մենք շատ լավ հասկանում ենք, որ դա կլինի Ռուսաստանի համար ճնշման գործիք Վրաստանի, ինչու ոչ՝ նաև Հայաստանի վրա: Ճիշտ է, այսօր Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է, բայց ով գիտի, թե վաղն ինչ կլինի, այդ իսկ պատճառով չի կարելի որևէ մեկին տալ այդ գազատարը»:

Շարաշենիձեն նաև հավելեց, որ այս օրենքի ընդունումը Ռուսաստանին ամենևին էլ հնարավորություն չի տա մեծացնել իր քաղաքական ազդեցությունը Վրաստանում: Նա նկատեց, որ Ռուսաստանը վաղուց իր «յուղոտ» ներկայությունն ունի վրացական տնտեսությունում, սակայն դա չխանգարեց վերջինիս պատերազմ սկսել Վրաստանի դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում