Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Դրվագ, որ առաջացնում է հարցեր

Հայաստանում բավականին աննկատ անցավ հանգամանքը, երբ հատուկ հանձնարարությունների գծով դեսպանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Բաքուն համաձայնել է հունվարին արտգործնախարարների հանդիպում ունենալ Վաշինգտոնում, իսկ հետո Հայաստանի ԱԳՆ հայտնեց, որ չկա Բաքվի հետ որեւէ պայմանավորվածություն եւ այդպիսին լինելու դեպքում՝ կտեղեկացնեն:

Իհարկե «արանքում» համաձայնության բացակայության մասին հասցրեց հայտարարել նաեւ Բաքվի ԱԳՆ-ն: Առաջին հայացքից խոսքը կարող է լինել տեխնիկական «անհարթության» մասին: Բայց, թերեւս բացառվում է, որ հատուկ հանձնարարությունների գծով դեսպանը աներ «ինքնագլուխ» հայտարարություն, այն էլ Հանրային հեռուստաընկերության եթերում, թերեւս լավ պատկերացնելով, թե արտաքին հատկապես ինչ ուշադրություն է այդ եթերի հանդեպ: Նշանակու՞մ է դա, որ այդ պահին եղել է համաձայնություն, ըստ այդմ հաջորդել է Երեւանի հայտարարությունը՝ հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի հարցազրույցի միջոցով, սակայն հետո՝ չեղարկվել: Այդ դեպքում սակայն Հայաստանի ԱԳՆ-ը հազիվ թե չխոսեր այդ մասին, այդպիսով ավելորդ ուշադրություն չբեվեռելով հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի եւ ԱԳՆ հայտարարության «հակասականության» վրա: Ավելին, Երեւանի համար դա կլիներ հնարավորություն, ցույց տալու Բաքվի ապակառուցողականությունը:

Սակայն, փաստացի դրսեւորվել է պաշտոնական Երեւանի վարքագծում որոշակի «հակասականություն»՝ մի պաշտոնյան անում է հայտարարություն, հետո արտաքին քաղաքական գերատեսչություն այլ հայտարարությամբ ցույց է տալիս, որ տեղեկությունը չի եղել հիմնավորված: Այս դրվագը հնարավոր էր դիտարկել զուտ տեխնիկական, եթե այն ըստ էության բավականին նմանություն չունենար առավել դրամատիկ շրջանի մեկ այլ դրվագի հետ՝ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած ՄԱԿ ԱԽ նիստի, որում քննարկվում էր Արցախի հարցը: Այդ նիստում Հայաստանի արտգործնախարարը ունեցավ ադրբեջանական ագրեսիան դատապարտող կոշտ ելույթ,արձանագրելով այն վտանգները, որ սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայի հետեւանքով կախված են Արցախի քաղաքացիական բնակչության գլխին: Իսկ գրեթե զուգահեռ, Երեւանից հնչում էր վարչապետի ելույթը, որում նա նշում էր, թե այդ պահին Արցախի բնակչությանը չի սպառնում վտանգ:Ադրբեջանի արտգործնախարարը ՄԱԿ ԱԽ նիստում պատասխան ելույթում հենց դրան էլ արել էր հղում: Այստեղ ուշադրության է արժանի այն, որ հատուկ հանձնարարությունների գծով դեսպանը աշխատում է այսպես ասած վարչապետի ենթակայության ներքո, այլ ոչ թե արտգործնախարարի:

Փաստացի արդեն երկրորդ այդօրինակ դրվագը առաջացնում է հարցեր: Խոշոր հաշվով, պետական ինստիտուտներում՝ կարեւոր հարցերի վերաբերյալ տարբեր մոտեցումների առկայությունը իհարկե ոչ միայն արտառոց չէ, այլ կառավարման համակարգերի օրինաչափություն է անգամ արդիական, պետականության ավանդույթներով հարուստ երկրներում: Ավելին, դրանց հմուտ կառավարումը նույնիսկ բերում է այդ պետությունների քաղաքականության արդյունավետության բարձրացման, ելնելով որոշակի հանգամանքներից: Դա կարող է կիրառելի լինել նաեւ Հայաստանում, բայց, եթե դրսեւորվում է աշխատանքային քննարկումների, այլ ոչ թե հրապարակային գործողությունների մակարդակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում