Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

ՀՀ կառավարության որոշմամբ` անհավասար պայմաններ բազմանդամ անօթևան ընտանիքների համար

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն նախորդ տարի Մուշ-2 թաղամասում բնակարան ստացած իր շահառու բազմանդամ ընտանիքների բողոքների և առաջարկությունների հիման վրա այսօր ևս մեկ դիմում-ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին, առաջարկելով աղետի գոտում բնակարանների բաշխման կարգը սահմանող կառավարական որոշումներում փոփոխություններ կատարել և մեկ ժամանակավոր կացարան տնօրինող բազմանդամ ընտանիքներին ևս առանց տնակը քանդելու նոր բնակարանը սեփականաշնորելու հնարավորություն ընձեռել:

Դիմում-ուղերձում մասնավորապես ասվում է.

Պարոն վարչապետ, պարոն նախարար
Աղետի գոտու բնակարանների բաշխման կարգում ՀՀ կառավարության 2011 թ. ապրիլի 14-ի նիստում կատարված փոփոխությունները, որոնցով այդ գոտու բազմաբնակարան շենքերից բնակարան ստացած բազմանդամ ընտանիքներին հնարավորություն տրվեց մեկից ավելի ոչ հիմնական շինություններ զբաղեցնելու դեպքում դրանցից մեկը բնակությունից չազատել և չքանդել, դրական ազդեցություն ունեցավ ինչպես բազմաթիվ բազմանդամ ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու, այնպես էլ Մուշ-2 թաղամասի բնակեցումն արագացնելու հարցում: Սակայն այդ փոփոխություններում անտեսվել են այն ընտանիքների շահերն ու իրավունքները, որոնք թեև բազմանդամ են, սակայն չեն տնօրինում մեկից ավելի տնակ, ուստի նրանց կողմից տնօրինվող ոչ հիմնական շինությունները ենթակա են ամբողջովին քանդման: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ բազմանդամ ընտանիքները մի կերպ բնակվել են միևնույն ժամանակավոր կացարանում կամ ընտանիքի անդամների մի մասը երկար տարիներ բնակվել է վարձով բնակարաններում:
Աղետի գոտում բնակարան ստացած` մեկից ավելի տնակներ ունեցող բազմանդամ ընտանիքներին արտոնության տրամադրումը, իսկ մեկ տնակ ունեցող բազմանդամներին դրա չտրամադրումը նշանակում է, որ նախկինում բնակվելու համեմատաբար տանելի պայմաններ ունեցած ընտանիքի բնակության պայմաններն ավելի բարելավվելու են, այդպիսիք չունեցածներինը` ոչ…
Ներկայումս, երբ ընթանում է նախորդ տարի Մուշ-2 թաղամասում բնակարաններ ստացած ընտանիքների կողմից ժամանակավոր կացարաններից տարածքների ազատման և նոր բնակարանների սեփականաշնորման գործընթացը, մեր դիտարկումները ցույց են տալիս, որ անլուծելի խնդրի առաջ են կանգնել բազմանդամ, սակայն մեկ տնակ տնօրինող տասնյակ ընտանիքներ, որոնք, մեծ ցանկության դեպքում անգամ, պարզապես չեն կարող բնակվել մեկ բնակարանում, իսկ նրանց նոր բնակարանները սեփականաշնորել չի թույալատրվում, քանի որ չեն քանդել իրենց տնակները:
Պարոն վարչապետ, պարոն նախարար
Դիմում ենք Ձեզ` ակնկալելով, որ ևս մեկ անգամ կնախաձեռնեք փոփոխություններ կատարել աղետի գոտում բնակարանների բաշխման կարգը սահմանող որոշումներում և իրենց նոր ստացած բնակարանները սեփականաշնորհելու հնավորություն կընձեռվի նաև այն բազմանդամ ընտանիքներին, որոնք տնօրինում են ընդամենը մեկ տնակ: Այդ քայլով որոշ չափով կբարելավվեն նրանց կացարանային պայմանները, ինչպես նաև հավասար հնարավորություններ կտրամադրվեն բազմանդամ բոլոր ընտանիքներին:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում