Աշխարհի ամենախոշոր Facebook սոցիալական ցանցը բորսայում իր ակցիաների տեղաբաշխոևմը հետաձգել է մինչև 2012 թ. վերջը: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը` հղում անելով ընկերությունում իր անանուն աղբյուրներին: Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ Ցուկերբերգի ընկերությունն անպայման IPO կանցկացնի, սակայն նշվում էր և՛ 2012 թ. ապրիլ ամիսը, և՛ նույնիսկ 2011 թ. վերջը:
Նշվում է, որ տեղաբաշխման հետաձգման մասին որոշումը կայացրել է Մարկ Ցուկերբերգը, որպեսզի իր աշխատակիցներին մղի նորարարությունների, այլ ոչ թե լրացուցիչ օգուտներ ստանալուն: Թերթը գրում է, որ Ցուկերբերգի որոշումը ոչ մի կերպ կապված չէ շուկաներում տիրող իրավիճակի հետ:
Մենք տեղեկացրել էինք, որ Facebook-ի եկամուտները 2011 թ. առաջին կեսում հասել էին 1.5 մլրդ դոլարի, իսկ ընկերության նախնական գինը կազմում է 80 մլրդ դոլար:







































