Saturday, 18 07 2026
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն

Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին

Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը վաստակեց 8 միավորով խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ 8 հանդիպումներում մերոնք տարան երկու հաղթանակ, նույնքան հանդիպում ավարտեցին ոչ-ոքի և կրեցին 4 պարտություն։ Այդ 8 հանդիպումներով մեր ազգային թիմը խփեց 9 և բաց թողեց 11 գնդակ։ Ընտրական այս շրջափուլում Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը չկրեց ոչ մի խոշոր հաշվով պարտություն։ Ավելին, մեր ազգային թիմի 4 պարտությունից 3-ը գրանցվեցին նվազագույն հաշվով և միայն մեկ անգամ պարտվեցինք երկու գնդակի տարբերությամբ։ Մասնավորապես, հոկտեմբերի 12-ին Ռիգայում մեր ֆուտբոլիստները 2։0 հաշվով խաղը տանուլ էին տվել Լատվիային։ Կիսապաշտպան Լուկաս Սելարայանը 3 գնդակով դարձավ Եվրո-2024-ի որակավորման փուլում մեր ընտրանու լավագույն ռմբարկուն։ Նա բոլոր գոլերը խփել է Ուելսի հավաքականի հետ կայացած ընտրական երկու հանդիպումներում:

Այդպիսով Սելարայանն ընդգրկվեց ազգային հավաքականում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ Ուելսի ընտրանու դարպասը գրավելով 31 տարեկան 151 օրական հասակում։ Ռեկորդակիրը Սարգիս Հովսեփյանն է, ով հավաքականում աչքի է ընկել 36 տարեկան 311 օրական հասակում՝ 2009թ. գրավելով բելգիացիների դարպասը: 20-ամյա պաշտպան Ստյոպա Մկրտչյանի համար խորվաթների դեմ վերջին հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 15-րդն էր: Նա գերազանցեց Էդգար Մանուչարյանի և Հենրիխ Մխիթարյանի տարիքային ռեկորդը, որոնք այդ տարիքում հավաքականում հանդես եկած ֆուտբոլիստներից բոլորից շատ՝ 14-ական խաղ էին անցկացրել։ Ստյոպա Մկրտչյանը Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2022թ. մարտի 24-ին Երևանում Չեռնոգորիայի ընտրանու հետ կայացած ընկերական խաղում։ Ինչևէ, հայացք նետենք դեպի անցյալ։ Հայաստանի հավաքականի ելույթն 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում դժգոհության ալիք էր բարձրացրել երկրպագուների շրջանում։ Հիշեցնենք, որ մեր ազգային թիմը ընտրական J ենթախմբում 10 խաղում վաստակելով 12 միավոր զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։ Շատերն էինք սպասում, որ Հայաստանի հավաքականը կկարողանա նվաճել գոնե աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ուղեգիր, բայց․․․։ Եթե այս արդյունքը համեմատենք մեր հավաքականի նախորդ ընտրական փուլերում գրանցած արդյունքների հետ, ապա այն պետք է գնահատենք բավարար։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը մեր հավաքականը ավարտել էր ընդամենը 2 միավորով։ Եվ ընդհանրապես Հայաստանի հավաքականի պատմության ընթացքում ընդամենը չորս անգամ է հաջողվել խմբային մրցաշարում վաստակել 10 և ավելի միավոր։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մեզ հաջողվել էր վաստակել 10 միավոր։ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Վարդան Մինասյանի գլխավորությամբ մերոնք վաստակել էին 13 միավոր։Լավագույն արդյունքը Հայաստանի ազգային թիմը գրանվել է 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում վաստակելով 17 միավոր։

Ստացվում է, որ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային թիմը ցույց տվեց իր պատմության 3-րդ լավագույն արդյունքը։ Կարևոր դիտարկում, ընտրական վերջին մրցաշարում Հայաստանի հավաքականը ընդգրկված էր 8 թիմանոց ենթախմբում։ Եթե վիճակահանության արդյունքում մեզ բաժին հասներ մրցակից ամենացածր 6-րդ զամբյուղից հավանականությունը մեծ է, որ է 6 խաղում մեր հավաքականը վաստակեր 14 միավոր։ Չմոռանանք, որ 20222 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային թիմը կրել էր 3 խոշոր հաշվով պարտություն։ Կապառոսի թիմը հյուրընկալվելիս 6։0 հաշվով զիջել էր Գերմանիային, որին Երևանում պարտվել էր 1։4 հաշվով։

Մեր հավաքականը սեփական հարկի տակ նաև 0։5 հաշվով պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիային։ Ընդհանուր առմամբ Պետրակովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի գրանցած արդյունքը կարելի է համարել նորմալ։ Այո, մենք չնվաճեցինք Եվրո-2024-ի ուղեգիր բայց ընդհանուր առմամբ ցուցադրեցինք որակյալ ֆուտբոլ։ Հատապես որակական առումով մերոնց ելույթը քայլ առաջ պետք է համարել։ Կարծում ենք շատերը կհամաձայնվեն, որ Ալեքսանդր Պետրակովը պետք է մնա Հայաստանի հավաքականում և շարունակի սկսած գործը։ Հայաստանի հավաքականում կա դրական դինամիկա և այն կանգնեցնելու իրավունք չունենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում