Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հայաստանում դավանանքի ազատությունը վտանգված է. Մ. Դանիելյան

Հայաստանում դավանանքի ազատությունը վտանգված է: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման մտավախություն հայտնեց իրավապաշտպան Միքայել Դանիելյանը` խոսելով ԱՄՆ պետդեպի զեկույցի մասին: Նշենք, որ զեկույցում ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավար Հիլարի Քլինթոնն անդրադարձել է նաև Հայաստանում դավանանքի ազատության մասին օրենքի ոտնահարումներին մի շարք օրինակներով: Զեկույցում նաև ասվում է, որ թեև Հայաստանի Սահմանադրությունում ամրագրված է դավանանքի ազատության սկզբունքը, սակայն քաղաքականությունն ու այլ օրենքները որոշակի սահմանափակումներ են մտցնում կրոնական փոքրամասնությունների դավանանքի ազատության հարցում:

«Ես կարող եմ ասել, որ համաձայն եմ այն ամենի հետ, ինչ ասված է ԱՄՆ պետդեպի զեկույցում, և նույնիսկ կարող եմ մատնանշել մի քանի օրենքներ, որոնք սահմանափակում են դավանանքի ազատության մասին օրենքը»,- ասաց Մ. Դանիելյանը` նշելով այլընտրանքային ծառայության մասին օրենքը, որը, ըստ նրա, չի համապատասխանում միջազգային նորմերին: Նա նաև խոսեց իրականացվելիք փոփոխության մասին, որը ամենակոպիտ խախտում համարեց դավանանքի ազատության մասին օրենքում: «Ամենավերջին փաստը, որ կարող եմ նշել, այն է, որ պետք է փոփոխություն լինի դավանանքի ազատության օրենքում: Հայաստանում վտանգի տակ է խղճի ազատությունը: Այդ փոփոխության համաձայն` սահմանափակվելու է այն անձանց գործունեությունը, որոնք հոգեորսությամբ են զբաղվում. 4-7 տարի ազատազրկում: Սա արդեն իսկ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է»,- մեկնաբանեց իրավապաշտպանը` ասելով, թե սա խոսում է այն մասին, որ ՀՀ իշխանությունները ամեն քայլ ձեռնարկում են դավանանքի ազատության հարցում ճնշումները ուժեղացնելու համար: Մեր հարցին, թե միջազգային օրենքով սահմանված ազատությունները ինչո՞ւ չեն պահպանվում Հայաստանում, Մ. Դանիելյանը պատասխանեց, որ ՀՀ իշխանությունները դեմոկրատական չեն և շատ հեռու են լիբերալիզմից ու հանդուրժողականությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում