Եթե հայ հասարակությունը մեծացել էլ ռուսական քաղաքակրթության շրջանակներում, հետո ընտրել է այլ քաղաքակրթություն, կորուստներն անխուսափելի կլինեն վերակառուցման փուլում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրանագետ Կարինե Գևորգյանը։
Գևորգյանի խոսքով՝ այլ քաղաքակրթություն ընտրելուց կորուստներն անխուսափելի կլինեն վերակառուցման փուլում. «Պետք է համակարգային աշխատել, դա չկա ոչ Հայաստանում, ոչ էլ ՌԴ-ում հայկական կազմակերպությունների մոտ։ Մենք՝ հայերս, չենք դադարել համաշխարհային պատմության մեջ սուբյեկտ լինել»։









































