Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Զելենսկին օգնո՞ւմ է Ալիևին

Ուկրաինայի նախագահ Զելենսկին Վրաստանի իշխանություններին կոչ է արել վերադարձնել բռնազավթած տարածքները: Նա գտնում է, որ այդ դեպքում Արևելյան Եվրոպայում կամրապնդվի ընդհանուր պաշտպանության ներուժը: Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին «Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու» հավանականությունը մերժել է: Ուկրաինայի նախագահը հազիվ թե չգիտի, որ Վրաստանը ռազմական ուժով տարածքներ վերադարձնել չի կարող: Վրաստանում ներքաղաքական լարվածություն է: Իշխող կուսակցությանը չհաջողվեց իրացնել նախագահ Զուրաբիշվիլիի իմփիչմենթի նախաձեռնությունը: Նախագահի և վարչապետի միջև տարաձայնությունները սկզբունքային են:

Բայց դա լայն կտրվածքով դիտարկման թեմա է: Կոնկրետ այս դեպքում հետաքրքիր է ադրբեջանական փորձագիտական հանրության արձագանքը: Բաքվում համարում են, որ հետխորհդային տարածքի անջատողական կազմավորումները տագնապած են և դա կապում են Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-20-ի իրադարձությունների հետ: Սա ալիևյան վարչախմբի իրականացրած էթնիկ զտումները Մերձդնեստրի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ կապված խնդիրները նույն հարթության վրա դնելու քարոզչակաղապար է:

Արցախում իրականացված բռնատեղահանությունը Եվրոպայում արժանացել է խիստ քննադատության: Եվրոպան միաժամանակ սատարում է Մոլդովայի և Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, Ռուսաստանին կոչ է անում զորքերը դուրս բերել Աբխազիայից, Մերձդնեստրից և Հարավային Օսեթիայից: Լեռնային Ղարաբաղի հարցում Արևմուտքի մոտեցումը միշտ էլ առանձնակի է եղել, խնդիրը երբեք չի նույնականացվել Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Մերձդնեստրի հետ: Ալիևը մշտապես դժգոհել է Արևմուտքի «երկակի ստանդարտներից»:

Կոչ անելով վերադարձնել բռնազավթված տարածքները՝ Ուկրաինայի նախագահը Վրաստանի իշխանություններին դրդում է կրկնօրինակել Ալիևին: Ի դեպ, նույն պատկերն է, կարծես, դիտարկվում Իսրայելի պարագայում: Ինչ-որ մեկին, ըստ էության, ձեռնտու է, որ Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումներից հետո Իսրայելը օրակարգ բերի Գազայի հատվածից պաղեստինցի արաբներին Եգիպտոս տեղահանելու հարցը: Միջազգային հանրության, նույնիսկ Իսրայելի դաշնակից երկրների մոտեցումն այս դեպքում բացասական է:

Իսկ հետխորհրդային տարածքում՝ Վրաստանում և Մոլդովայում հնարավո՞ր է, ասենք, Հարավային Օսեթիայի բնակչության տեղահանում: Չէ՞ որ վրացական նախկին ինքնավարության բնակիչները Ռուսաստանում պատմական հայրենիք ունեն՝ Ալանիա: Կամ ինչու՞ բացառել, որ Մերձդնեստրի բնակչության զգալի մաս կազմող էթնիկ ուկրաինացիները կարող են ,,կամավոր տեղափոխվել,, Ուկրաինա: Բայց դրա համար առիթ է պետք:

Ուկրաինայի նախագահը, թերևս, ավելի ընդրգրկուն, նոր աշխարհարհակարգի ձևավորման համատեքստից բխող ազդակ է հղել Վրաստանի իշխանություններին, բայց խորքով այն, կարծես, միտված է հետխորհրդային տարածքում Ալիևի «փորձի կիրառելիության» լեգիտիմացմանը: Եթե նման խիստ անցանկալի զարգացումներ դրսևորվեն, ապա Բաքուն դրանք կօգտագործի՝ միջազգային հարթակներում պնդելով, որ «նույն անջատողականությունը բոլոր տեղերում արժանացավ նույն անփառունակ վախճանին»: Անկախ նրանից, թե Մոլդովան և Վրաստանը ինչ գործիքակազմով կվերադարձնեն միջազգայնորեն իրենց պատկանող տարածքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում