Տպավորություն է, որ Արցախի իշխանությունները կտրված են եղել արտաքին աշխարհից։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։
Քաղաքագետի խոսքով՝ Արցախի կորստից հետո պետք է պատասխանատվության ենթարկվողներ լինեն. «Արցախից եկածների հույզերը փորձում են քաղաքական կապիտալի վերածել։ Հասցեատերերի հարցում արցախցիները չպետք է սխալվեն։ Սամվելշահրամանյանները պետք է պատասխանեն՝ ինչու էին ջայլամային քաղաքականությամբ զբաղված։ Շահրամանյանը պետք է պատասխանի՝ իր ստորագրած հրամանագրի ոգուն ու տառին հավատարիմ է։ Պետության մեջ պետություն ունենալու փորձերը պետք է օրորոցում խեղդել»։










































