Հնդկաստանի հարավում` Թամիլնադ նահանգում գնացքների բախման հետևանքով զոհվել է 15 մարդ, 80-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:
Վթարը տեղի է ունեցել երեկոյան Արաքքոնամ քաղաքի մերձակայքում: Էլեկտրական գնացքը մխրճվել է մեկ այլ ուղևորատար գնացքի մեջ, ինչի հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից: Տեղի իշխանությունները նշում են, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ վթարված գնացքում դեռ մարդիկ են մնում: Նշվում է, որ 17 հոգի ստացել են ծանր վնասվածքներ: Աշխատանքները դժվարացել են մթի և տեղատարափ անձրևի պատճառով:










































