ԵՄ միջամտությամբ խաղաղություն ստեղծելու փորձ է, բայց այն Ադրբեջանին ձեռնտու չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Կայծ Մինասյանը:
Մինասյանի խոսքով` Ադրբեջանը չի ուզում խաղաղության պայմանագիր ստորագրել, նա շարունակում է խաղը. «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն. Բաքուն շարունակում է խաղը Հայաստանի հարավի ուղղությամբ: Մինչև Գրանադայի հանդիպումը հաջողությունը Բաքվի կողմն էր. հանգրվանը ավարտվեց Գրանադայով, բայց Արցախի կորստով: Նոր հանգրվանում Բաքվի նպատակը միջանցքն է, բայց ոչ Արևմուտքի հետ: Նոր հանգրվանում Բաքուն ավելի կարևորություն է տալիս Մոսկվային, որովհետև Արևմուտքը դեմ է միջանցքին»:









































