Պակիստանի Փեշավար քաղաքի մոտակայքում գրոհայինները հարձակվել են դպրոցական ավտոբուսի վրա և սպանել 6 մարդու` հիմնականում երեխաների: 15 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
ИТАР-ТАСС-ը, սակայն, այլ տվյալներ է հաղորդում: Ըստ գործակալության տվյալների, սպանվել է 5 մարդ: Ընդհանուր առմամբ տուժել է 18 հոգի, այդ թվում 15 երեխա:
Ահաբեկչության պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել Պակիստանում գործող տալիբները, ովքեր հայտարարել են, որ հարձակվել են Պակիստանի իշխանություններին աջակցող ցեղախմբի ամդամների վրա և հայտնել, որ համանման գործողությունները շարունակական են լինելու:







































