Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Նիկոլ Փաշինյանի արձագանքը Էրդողանին

Հայաստանը պատրաստ է բացել ճանապարհները Թոււրքիայի և Ադրբեջանի համար, բայց դա պետք  է տեղի ունենա ինքնիշխանության սկզբունքի հիման վրա և Հայաստանի տարածքի նկատմամբ չի կարող լինել որևէ այլ վերահսկողություն, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ «Հայաստանը որևէ մեկին, որևէ խոստում չի տվել այն տերմինաբանության շրջանակներում, որը օգտագործում են Թուրքիան և Ադրբեջանը: Այստեղ մի նրբություն կա, շատ է կարևորվում, թե այդ տերմինաբանությունը ոնց ենք մենք ընկալում, որովհետև մենք՝ ՀՀ-ում, նաև հանրությունը լայնորեն, այդ տերմինաբանությունը  ընկալում է որպես Հայաստանի նկատմամբ որոշակի տարածքային պահանջ և արտատարծքային միջանցքի պահանջ: Ուրեմն՝ մենք նման տերմինաբանությամբ և եզրաբանությամբ որևէ խոստում որևէ մեկին չենք տվել», հայտարարել է Փաշինյանը: Փաստորեն, այդ կերպ Հայաստանի վարչապետը արձագանքել է Թուրքիայի նախագահի՝ նախօրեին արած հայտարարությանը, որ պատրաստ են կարգավորել և զարգացնել հարաբերությունը Հայաստանի հետ, երբ Հայաստանը «կբացի Զանգեզուրի միջանցքը և կկատարի մնացյալ խոստումները»: «Ես գիտեմ, որ երբ խոսակցություններ են գնում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև, ասվում է, որ այդ միջանցքային տերմինաբանությունը, որը դուք օգտագործում եք, մեզ համար ընդունելի չէ, նրանք ասում են՝ ոնց ընդունելի չէ, դուք եք ընդունել եռակողմ հայտարարությունը, մենք ասում ենք՝ եռակողմ հայտարարության մեջ նման բան գրված չէ, բացեք, նայեք, երբ որ գրված կլինի, մեզ ցույց կտաք: Միջանցք բառը ընդհանրապես գլոբալ աշխարհում ներկայացվում է որպես հաղորդակցության ուղիների սովորական տերմին:

Եռակողմ հայտարարության մեջ  դա մի փոքր այլ տրամաբանություն ունի, որովհետև այնտեղ կա Լաչինի միջանցքը, որը հայտարարության տրամաբանությամբ արտատարածքայնության կամ երրորդ  ուժի կողմից վերահսկողության որոշակի բովանդակություն է պարունակում: Բացի այդ լաչինի միջանցքը ճանապարհ չէ ուղղակի, այն 5 կմ-անոց տարածքի շերտ է, որ գտնվում է 3-րդ կողմի վերահսկողության ներքո», ասում է Նիկոլ Փաշինյանը: Այստեղ ուշագրավ է այն, որ Նիկոլ Փաշինյանը չի ասում, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլևս չունի գոյություն, որովհետև խախտվել են այդ հայտարարության գրեթե բոլոր դրույթները, փաստացի այլևս չկա Լեռնային Ղարաբաղ, չկա շփման գիծ, Արցախում չկա հայություն, չկա Լաչինի միջանցք: Ուրեմն, առաջանում է հարց, թե Հայաստանն ինչու՞ չի հայտարարում, որ այլևս չկա նոյեմբերի 9-ի փաստաթուղթ և հետևաբար, չի կարող լիել նաև այդ փաստաթղթի 9-րդ կետ: Սակայն, այստեղ պատճառը թերևս այն է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը քաղաքական կամ ռազմա-քաղաքական այսբերգի տեսանելի մասն է միայն:

Մի շարք անգամներ առիթ եմ ունեցել ասելու, որ խոշոր հաշվով, նոյեմբերի 9-ը ոչ թե եռակողմ այլ առնվազն քառակողմ փաստաթուղթ է, որտեղ Թուրքիայի ներկայությունը պարզապես սահմանափակված է ձևակերպումներում՝ ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի մասին: Ի դեպ, հետաքրքիր է, ինչու՞ Մոսկվան ու Անկարան չեն հայտարարում նաև այդ կենտրոնը փակելու մասին, կամ՝ ե՞րբ կհայտարարեն այդ մասին: Իսկ գուցե չե՞ն հայտարարի, որովհետև այդ կենտրոնը ոչ թե արցախյան կոնֆլիկտի, այլ համաշխարհային պատերազմի «մասին» է, պարզապես արցախյան պատերազմի «առիթով»: Եվ այդ համատեքստում է նաև ճանապարհների հարցը, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն է: «Մեզ ասում են, որ եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ անվտանգությունը պետք է ապհովի ՌԴ-ն, ես ասում եմ, որ նման բան գրված չէ», ասում է Նիկոլ Փաշինյանն այդ կետի առնչությամբ, և նա միանգամայն իրավացի է: Բայց, այդ կետում գրված է, որ Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև բեռնափոխադրումները պետք է «վերահսկի» Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը: Նկատենք, այո, ի տարբերություն Լաչինի միջանցքի մասին դրույթի՝ սահմանապահ ծառայությունը պետք է վերահսկի ոչ թե Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը, այլ՝ այդ բեռնափոխադրումները: Սա էական տարբերություն է: Ըստ ամենայնի, սակայն, Ադրբեջանն ու Թոււրքիան փորձում են չեղարկել հենց այդ վերահսկողության արձանագրումը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում