Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Պետք է խստորեն դատապարտենք Բաքվին և ուղերձ հղենք, որ նրանց գործողություններն անընդունելի են. կոնգրեսական

Վերջերս ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մագազիների առաջնորդությամբ ամերիկացի շուրջ 90 օրենսդիրներ նամակ են հղել ԱՄՆ վարչակազմին՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ ԼՂ-ում ռազմական գործողություններ ձեռնարկելու համար, փոխանցում է Ամերիկայի Ձայնը։

Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողություններն անհիմն էին, իսկ դրանից առաջ շատ ամիսներ տևած շրջափակումը լիովին անընդունելի, «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հետ զրույցում ընդգծում է ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ կոնգրեսական Սեթ Մագազիները: Վերջինիս առաջնորդությամբ սեպտեմբերի 26-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի շուրջ 90 օրենսդիրներ երկու կուսակցություններից նամակ են հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ու ֆինանսների նախարար Ջանեթ Յելենին՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր առնչվում են Լեռնային Ղարաբաղի դեմ ձեռնարկված հարձակման և ամիսներ տևած շրջափակման հետ:

«Մենք պետք է խստորեն դատապարտենք Ադրբեջանին և ուղերձ հղենք, որ նրանց գործողություններն անընդունելի են»,- ասում է կոնգրեսական Մագազիները:

Ամերիկացի օրենսդիրների նամակը հորդորում է վարչակազմին ադրբեջանցի պաշտոնյաների դեմ կիրառել «Գլոբալ Մագնիցկու ակտով» նախատեսվող պատժամիջոցները: Կոնգրեսական Մագազիները կոչ է անում նաև Միացյալ Նահանգներին դադարեցնել ամեն տեսակի օգնությունն Ադրբեջանին:

«Մենք պետք է դադարեցնենք Ադրբեջանին տրամադրվող ամեն տեսակի օգնություն, քանի դեռ նրանք չեն վերադարձել բանակցային սեղանի շուրջ՝ իրական խաղաղ կարգավորում գտնելու համար, որը կապահովի տարածաշրջանի հայերի պաշտպանությունը»,- հայտարարել է Մագազիները:

Իր խոսքում, կոնգրեսականը հայտնում է՝ ռազմական գործողություններից ամիսներ առաջ կապի մեջ ենք եղել վարչակազմի հետ, քանի որ մտահոգված էինք մի քանի ամիս շարունակվող Լեռնային Ղարաբաղի շրջափակմամբ և դրա մարդասիրական հետևանքներով։ Ըստ կոնգրեսականի՝ վարչակազմը, որը ևս կիսում էր մտահոգությունը այս առիթով, անակնկալի էր եկել Ադրբեջանի ձեռնարկած հարձակումից:

«Կարծում եմ, որ կտեսնենք, որ վարչակազմն այսուհետ ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրելու, քանի որ Ադրբեջանի կառավարությունը ցույց է տվել, որ իրենք հավատարիմ չեն խաղաղ կարգավորմանը, և նրանց պետք է ստիպել գտնել խաղաղ կարգավորում»,- ասում է նա:

Կոնգրեսական Մագազիներն ընդգծել է, որ տեղի ունեցածը նաև ռուս խաղաղապահների ձախողումն է։ Սա այն հազվագյուտ դեպքերից էր, երբ ենթադրաբար ամերիկյան և ռուսական շահերը համընկնում էին, և պետք է միասնական լինեինք տարածաշրջանում խաղաղության մեր ցանկության մեջ, շեշտում է կոնգրեսականը։

«Ռուս խաղաղապահները բավական երկար ժամանակ այնտեղ էին, բայց չկարողացան կանխել Ադրբեջանի հարձակումը արցախահայության դեմ, և դա նույնպես շատ հիասթափեցնող է»,- գտնում է նա:

Նրա կարծիքով՝ Երևանի հասցեին Մոսկվայի հնչեցրած մեղադրանքները միտված են շեղելու ուշադրությունը ռուսական կողմի ձախողումից: Տեղյակ չեմ որևէ գործողությունից, որ Հայաստանը կատարել է ռազմական գործողույուններ հրահրելու համար, պնդում է կոնգրեսականը՝ շեշտելով, որ հայկական կողմը մտահոգված էր մարդասիրական խնդիրներով, իսկ ռազմական ուժի կիրառմանն է դիմել Ադրբեջանը:

Կոնգրեսականը հորդորում է ԱՄՆ-ին ու նրա գործընկերներին առաջնային դեր ստանձնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացում: Նա նաև հայտնեց, որ իր գրասենյակը շարունակում է կապ պահպանել ԱՄՆ պետքարտուղարության և Միջազգային զարգացման գործակալության հետ՝ հորդորելով մեծացնել մարդասիրական օգնությունը Լեռնային Ղարաբաղի հայությանը:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո օրեր անց Նյու Յորքում, պատասխանելով լրագրողների հարցերին Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է.

«Որպես Միացյալ Նահանգների ընդհանուր մոտեցում՝ մենք ցանկանում ենք ընդգծել, որ ուժի կիրառումն անընդունելի է և այն հակասում է մեր գործադրած ջանքերին»:

Պետքրատուղարը հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ներգրավված են տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղություն հաստատելու գործընթացում, որը բխում է երկու երկրների շահերից:

«Դրանում երկուսն էլ ներդրումներ են կատարել, այդ թվում՝ նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը։ Եվ սա մի բան է, որին մենք աջակցել ենք Եվրամիության հետ միասին: Այսպիսով, գործողությունները, որոնք մենք տեսանք այս շաբաթ, ուղղակի հակասում են այդ ջանքերին, ինչպես նաև արդար և երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ջանքերին, որի ուղղությամբ մենք աշխատանքներ ենք տանում»,- շեշտել է պետքարտուղարը՝ կոչ անելով «վերադառնալ դեպի երկխոսություն, դիվանագիտություն ու բանակցություններ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում