Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերին կայցելի Ադրբեջան։ Սարկոզիի ադրբեջանական այցը տեղի է ունենալու Հարավկովկասյան շրջագայության շրջանակներում։
Այցը պլանավորված է հոկտեմբերի առաջին տասնօրյակին։ Այցի ծրագիրն ու կոնկրետ ժամկետը դեռ գտնվում են մշակման փուլում և հայտնի կդառնան ավելի ուշ։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ ռուսական Regnum լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր տարածաշրջանային դիվանագիտական աղբյուրին, չբացառեց, որ ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջատար միջնորդի դերում Ֆրանսիան կարող է փոխարինել Ռուսաստանին։









































