Հայաստանը հնարավորություն ունի, բայց կամք չունի, ձեռքին ձեռնաշղթաներ են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ֆիզմաթ գիտ. թեկնածու, արհեստական բանականության մասնագետ Մարթին ճերմակյանը:
Ճերմակյանը կարծում է, որ սպառազինության և ռազմական պարիտետի իմաստով զիջում ենք Ադրբեջանին․ «Քանի դեռ իրավիճակը հավասարակշռության բերելու կամք չունենք, Ադրբեջանը կշարունակի մեզ ցավ պատճառել: Լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը մեծ է»:










































