Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Արցախում բոլորը պարտավոր են հիշել, նստել ու…

Արցախում դարձյալ ներքաղաքական սրացում է, կամ ավելի շուտ՝ ներքաղաքական արդեն տևական ժամանակ առկա լարվածության հերթական ինտենսիվ փուլը: Կասկածից վեր է, որ ներքին լարվածության խթանումը Ադրբեջանի նպատակներից մեկն է, որ առկա է Արցախի պաշարման գործողության շրջանակում: Պաշարված վիճակը սրում է ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև սոցիալ-հոգեբանական իրադրությունը, գերլարում նյարդերը բոլոր մակարդակներում: Միաժամանակ, միանգամայն օբյեկտիվ է, որ առկա խնդիրների լուծումը տարբեր գործիչներ և քաղաքական ու հասարակական խմբեր կարող են տեսնել տարբեր կերպ, իսկ սոցիալ-հոգեբանական, նյարդային գերլարումը առավել սրում է այդ տարբերությունների ընկալումը:

Դե, այդ ամենին բնականաբար գումարվում են նաև առկա տարաբնույթ շահեր, ավելանում են արտաքին ազդեցություններ, և հանրագումարում ստացվում է պաշարման օղակում բավականին թեժ ներքաղաքական իրադրություն, որը էապես քայքայում է դիմադրունակությունը, այն դեպքում, երբ այն առանց այդ էլ լրջորեն խաթարված էր պատերազմից հետո, և էական հարված է ստացել պաշարման ինն ամիսների ընթացքում: Ես միտումնավոր ձեռնպահ եմ մնում այս հրապարակման շրջանակում ներքաղաքական դերակատարների անվանումներ թվարկելուց, քանի որ Արցախի համար ներկայիս գերխնդիրը կայունությունն ու դիմադրունակությունն է, և դրա համար պատասխանատվության իրենց բաժինն ունեն գործնականում բոլորը: Մնացյալ հարցերը պետք է կարողանան նստել ու քննարկել բոլորը, անկախ պաշտոնական և ոչ պաշտոնական կարգավիճակներից, բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ ազդեցություն ունեն Արցախում, հանրային կարծիքի, քաղաքական դասավորության վրա:

Ի վերջո, Արցախի պաշարման հաղթահարման դիվանագիտական միջոցների հարցում էական է լինելու այն, թե ընդհանուր առմամբ դիմադրունակության ինչ պաշար կա, թե զուտ նյութական ռեսուրսային, թե սոցիալ-հոգեբանական, մտածողական, այդ թվում՝ միմյանց հետ նստել և խոսել կարողանալու իմաստով: Բոլորը բոլորին կարող են հիշեցնել շատ բան, բայց առայժմ պարտավոր են թերևս հիշել մի բան, որ Արցախը չպետք է մատնվի քաոսի և կառավարման ճգնաժամի, հիշել դա, ու նստել ու խոսել այդ ամենի և Արցախի պաշարումը հաղթահարելու հնարավորությունների մասին: Ընդ որում, քաոս և կառավարման ճգնաժամ թույլ չտալու հրամայականը վերաբերում է ինչպես ներքին անկայունություն խթնելու անթույլատրելիությանը, այդպես էլ կառավարման՝ բոլոր իմաաստներով անարդյունավետության անթույլատրելիությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում