Այսօր՝ օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները ծառայության ընթացքում Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, նկատել են որ Volkswagen Tiguan մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ և ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ավագ պարեկ Հենրիկ Մայիլյան ու կրտսեր պարեկ Ալբերտ Վարդանյանը, հասնելով վառվող ավտոմեքենայի մոտ, իրենց ծառայողական ավտոմեքենայի միջից դուրս եմ բերում կրակմարիչները և նախ կանխում կրակի տարածումը, ապա մարում այն։Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը, ինչի պատճառով էլ ավտոմեքենան հոսանքազրկվել է։Վարորդ 38-ամյա Եղիշե Ա․-ն նույնպես չի տուժել։











































