Այսօր՝ օգոստոսի 18-ին, Լոռու մարզում, ժամը 20:10-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի Շիրակամուտ գյուղի վարչական տարածքում դեռեւս անհայտ հանգամանքներում բախվել է արգելապատնեշին եւ գլխիվայր շրջվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ վիրավորներից մեկին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի եւ վիրավորների ինքնությունը: Շամշյանի տեղեկություններով՝ նրանք բոլորն ընտանիքի անդամներ են, Սպիտակ քաղաքի բնակիչներ, մահացածն էլ 39-ամյա Ա. Ս.-ն է:










































