Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Պետք է թույլատրվի մարդասիրական այլ օգնության առաքումը դրա կարիքն ունեցող անձանց. ՄԱԿ-ի հունանիտար հարցերի գրասենյակը՝ Լաչինի միջանցքի մասին

ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի գրասենյակի գործողությունների և շահերի պաշտպանության բաժնի ղեկավար Էդեն Վոսորնուն Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի մեկնարկին նշեց, որ գրասենյակն այժմ հնարավորություն չունի ճշտելու տեղեկությունները, որոնք վերաբերում են Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժին:

Սակայն, ներկայացուցչի խոսքով, գրասենյակը ծանոթ է ընթացիկ հաղորդագրություններին, այդ թվում՝ պարենի և դեղորայքի անբավարարության մասին տեղեկություններին:

«Ընդհատված է էլեկտրամատակարարումը, ջրի մատակարարումը: Տեղյակ ենք նաև, որ առողջապահական ծառայությունները, բուժծառայությունները, այդ թվում՝ վիրահատությունները, ընդհատվել են: Մեր գրասենյակը մշտական կապի մեջ է ԿԽՄԿ հետ, որը մինչ օրս միակ միջազգային կազմակերպությունն է, որը գործում է այդ տարածքում: Կազմակերպության՝ հուլիսի 25-ի հայտարարության համաձայն, արդեն մի քանի շաբաթ հնարավոր չի եղել մարդասիրական օգնություն հասցնել այդ տարածք:

Թեպետ բժշկական տարհանումները շարունակվում են, ԿԽՄԿ-ն չի կարողացել բժշկական պարագաներ հասցնել տարածք՝ հուլիսի 7-ից ի վեր, պարենի առաքումները դադարել են հունիսի 14-ին: ԿԽՄԿ-ն ընդգծել է, որ պարենի և բժշկական պարագաների անբավարարություն կա:

Մարդասիրական իրավունքը հստակ է՝ կողմերը պարտավոր են թույլ տալ և ապահովել մարդասիրական օգնության արագ և անխոչընդոտ անցումը բոլոր քաղաքացիական անձանց համար, ովքեր դրա կարիքն ունեն: Կողմերը պարտավոր են ապահովել մարդասիրական օգնություն տրամադրող անձնակազմի տեղաշարժի ազատությունը:

Ուստի կարևոր է, որ ԿԽՄԿ մարդասիրական առաքումը հնարավոր լինի վերսկսել որևէ ուղիով: ԿԽՄԿ-ն անում է ամեն ինչ, սակայն որպես կազմակերպություն այն կարող է հոգալ միայն մարդասիրական կարիքները:

Պետք է թույլատրվի մարդասիրական այլ օգնության առաքումը դրա կարիքն ունեցող անձանց: Կայուն լուծում պետք է գտնել, որպեսզի ապահովվի մարդկանց և ապրանքների կանոնավոր անցումը: Ես նաև հղում կանեի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությանը, որով նա նշել էր, որ մարդասիրական իրավիճակը տեղում վատթարանում է և կոչ էր արել քայլեր ձեռնարկել անցումն ապահովելու համար:

Կողմերը պարտավոր են չխոչընդոտել և չքաղաքականացնել մարդասիրական որևէ գործունեություն: Մարդասիրական կարիքներին արձագանքելը չի նշանակում լեգիտիմացում կամ ճանաչում: Դա կողմնակալության դրսևորում չէ: Քաղաքական ազդեցության ենթակա չէ: Մեր գրասենյակը շարունակելու է աշխատել կողմերի հետ, որպեսզի ապահովվի մարդասիրական հասանելիությունը, որպեսզի բավարարվեն այս տարածքներում ապրող անձանց կենսական կարիքները:

ՄԱԿ-ի թիմերը Հայաստանում և Ադրբեջանում նույնպես բաց հաղորդակցության մեջ են այդ երկրների կառավարությունների հետ և լիովին պատրաստ են իրենցից կախված հնարավորն անել՝ մարդասիրական կարիքներին արձագանքելու համար»,- նշել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի գրասենյակի ներկայացուցիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում