Ռուս զինվորականները հարձակվել են Զապորոժիայի հյուրանոցներից մեկի վրա։ Ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հենվելով տեղի իշխանությունների վրա, օդային հարձակման արդյունքում մեկ մարդ զոհվել է, ինը վիրավորվել։
Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոց։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վնասվել են բուժհաստատություններ, երկու բարձրահարկ շենքեր, սակայն այս հատվածում տուժածների մասին տեղեկություններ չկան։









































