Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցում օգոստոսի 9-ի ժամը 21:00-ից մինչ լուսաբաց կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից:
Գործընթացին չխոչընդոտելու համար Երևանի քաղաքապետարանը խնդրում է նշված ժամանակահատվածում չկայանել մեքենաները փողոցի մայթեզրին, իսկ կայանած մեքենաները դուրս բերել տարածքից:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար Երևանի քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը:









































