Ամենադժվար գործը առաջին անգամ սփյուռքահային Հայաստան բերելն է, որ մեկ անգամ եկավ անպայման կվերադառնա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանը:
Պողոսյանի խոսքով` Հայաստանը դեռ ճանաչված չէ զբոսաշրջիկների համար միջազգային շուկայում. «Մենք կովիդից հետո որոշակի շարժ ու արդյունք ենք տեսնում, այս տարի ունեցել ենք մեկ միլիոն զբոսաշրջիկ: Սփյուռքի հետ մեծ աշխատանք ունենք: Սփյուռքահայերից շատերը չեն եղել հայրենիքում»: