Ինչպես գրում է Los Angeles Times-ը, Սան Դիեգոյում վերականգնվել է էլեկտրամատակարարումը: Նախօրեին Սան-Օնոֆֆեի էլեկտրակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով մոտ 1.4 միլիոն մարդ 13 ժամ առանց էլեկտրականության է մնացել: Վթարի մասշտաբներն այնքան մեծ են եղել, որ էլեկտրականության խափանումներ են գրանցվել Կալիֆոռնիա և Արիզոնա նահանգներում, ինչպես նաև` Մեքսիկայի հյուսիսային շրջաններում: Los Angeles Times-ի տվյալներով` էլեկտրականությունից զրկվել է 4 միլիոն մարդ, իսկ Associated Press-ը հայտնում է, որ վթարից տուժել են 5 միլիոն ամերիկացիներ և մեքսիկացիներ:
Վթարի նախնական պատճառ է համարվել բարձր ջերմաստիճանը, ինչը բացասաբար է ազդում էլեկտրակայանի աշխատանքի վրա: Մասնագետները վթարն օրինաչափ են համարում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ արևմտյան նահանգներում այս ամառը վերջին 75 տարվա մեջ ամենատաքն էր:








































