
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հունիսի 12-ին Փարիզում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։ Այս մասին ուրբաթ հայտնել է Politico-ի եվրոպական հրատարակությունը։
Հանդիպմանը կքննարկվի նաև ՆԱՏՕ-ի անդամակցությանը հասնելու համար Կիևի շարունակական ջանքերի վերաբերյալ մոտեցումների մշակումը կազմակերպության հուլիսյան գագաթնաժողովից առաջ: