Սեպտեմբերի 7-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության ծառայողները Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասից բերման են ենթարկել նույն թաղամասի 42-ամյա մի բնակչի:
Պարզվել է, որ նա սեպտեմբերի 5-ի գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը կոտրելով` շենքերից մեկի նկուղից գողացել է գունավոր մետաղներ, տնտեսական ապրանքներ և սննդամթերք` պատճառելով 700.000 դրամի նյութական վնաս:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:







































