Էրդողանի վերընտրությամբ ՀՀ նկատմամբ քաղաքականությունը ավելի կկոշտանա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Թուրքագետը կարծում է, որ Թուրքիան կսկսի ավելի շատ ճնշումներ գործադրել ՀՀ նկատմամբ` փորձելով սրբագրել մեր պատմական հիշողությունը. «Սահմանների բացման գործընթացը Թուրքիան կձգձգի` սպասելով հայ-ադրբեջանական բանակցությունների` իրեն գոհացնող ելքին: Թուրքիայի նկատմամբ ճնշումները ԱՄՆ-ի ու ԵՄ կողմից կշարունակվեն, բայց Անկարան չի ենթարկվի»: