2006թ. օգոստոսի 8-ով թվագրվող դիվանագիտական խողովակը պատմում է այն մասին, որ Հայաստանի լրատվական դաշտը վերահսկվում է նախագահական գրասենյակի կողմից: Մասնավորապես նշվում է, որ Կենտրոն հեռուսատակայանի լրագրող Պետրոս Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս հայտնել է, որ նա իր հյուրերի ցուցակը պետք է հաստատի նախագահի գրասենյակի հետ: Ղազարյանը հայտնել է նաև, որ օրը մի քանի անգամ զանգահարում է նախագահական և իր աշխատաժամի 70 տոկոսը վատնում է հյուրերի ցուցակը պարզելու վրա:
Ամերիկացիները այս թվերը չափազանցություն են համարել, սակայն հասկացել են, թե ինչ է ուզում ասել Ղազարյանը: Նրա խոսքերով, թեպետ նրան թույլատրված է ունենալ ընդդիմադիր հյուրեր, սակայն երբեմն նախագահականից առաջարկություն է գալիս հրավիրել ավելի թույլ և քիչ տեղեկացված ընդդիմադիրների:









































