Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Փոքր երկրները չպետք է խամաճիկ դառնան տիկնիկավարի ձեռքում. Պայթյունից չի խուսափի նաև Հայաստանը. Արբակ Խաչատրյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը։

 Պարոն Խաչատրյան, որքան էլ փոքր երկրները փորձում են չեզոքություն պահպանել ուկրաինական պատերազմի հարցում, դրա հետևանքները այս կամ այն կերպով իրենց զգացնել տալիս են։ Վերջին օրերին Վրաստանում մեծ աղմուկ բարձրացավ Ռուսաստանի հետ  վիզային ռեժիմի չեղրակման հետևանքով, երկրում ակնհայտորեն խորանում են հակառուսական տրամադրությունները։ Ի դեպ՝ դրանից զերծ չէ նաև Հայաստանը՝ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի վարած քաղաքականության պատճառով։ Ի՞նչ հնարավոր զարգացումներ եք կանխատեսում։

 -Այսօր ամբողջ աշխարհը կիսված է երկու/երեք ճամբարների միջև՝ Չինաստան, ԱՄՆ, Ռուսաստան։ Տեսեք, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի մարզում՝ Սյունիքում… Հետաքրքիր է, այս գերտերությունները հասկանում են, որ լուծելով իրենց թվացյալ խնդիրները, չեն լուծում իրենց ռազմավարական արտաքին քաղաքական հարցերը աշխարհաքաղաքական հեռանկարում, նույնիսկ եթե մենք տարածաշրջանում ընդհանուր համաձայնության գանք։ Հասկացե՛ք, խնդիրը ականի պես արդեն դրված է և ցանկացած պահի կարող է պայթել։ Այսօր ես տեսնում եմ, թե ինչպես են որոշ ռուս քաղաքագետներ ուրախանում վրացի քամելեոնների խորամանկությամբ և խարդախությամբ, ովքեր հպարտությամբ հայտարարում են, որ դեպի Ռուսաստանի Դաշնություն թռիչքների բացումը կամ կոռումպացված դատավորների գործը իրենց ներքին գործն է։ Իզուր են ուրախանում, դրանք կարճաժամկետ հաղթանակներ ու որոշումներ են։ Այդպիսով, Վրաստանը կանգնեց քաղաքացիական պատերազմի վտանգի, իսկ Ռուսաստանը՝ իր սահմանին երկրորդ «թեժ կետի» բացման առաջ։

Դե էլ չեմ խոսում Լեռնային Ղարաբաղի, հայաստանյան անմեղսունակ կառավարության գործունեության  և Ադրբեջանի անառողջ ամբիցիաների մասին՝ ուղղված բուն Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Ի՞նչ են անելու այս Անդրկովկասյան երկրները, որոնք ոչ միայն չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրականում, այլև մինչ այսօր իրենց դժգոհություններն են արտահայտում և ոչնչացնում միմյանց։ 30 տարի Անդրկովկասի երեք հանրապետությունների իշխանությունները չեն ստեղծել ազգային անվտանգության համակարգ իրենց երկրների համար։ Այս գիշատիչները զբաղվում էին միայն կողոպուտով։ Նույնիսկ Ադրբեջանի նավթն ու գազը չեն կարող երաշխավորել իրենց սեփական անվտանգությունը։ Տարածաշրջանային լրատվամիջոցները, քաղաքագետները ակտիվորեն քննարկում են տարածքային հարցերը, ուսումնասիրում տարածաշրջանի երկրների շահերը, ինչ է ուզում Հայաստանը կամ Իրանը, ինչի է ձգտում Ադրբեջանը, ում աշխարհաքաղաքական գլոբալ սխեմաների տակ է հայտնվել տարածաշրջանը, ում ազդեցության տակ է մնալու, Ռուսաստանի՞, թե՞ Արևմուտքի։ Բայց վտանգն այլ է՝ մեր տարածաշրջանը, ինչպես Ուկրաինան, կարող է դառնալ կռվախնձոր, աշխարհաքաղաքական խնդիրների լուծման համար։ Ավելի անբարեխիղճ ու անբարոյական է այն փաստը, որ այս տխմար առաջնորդները հասկանում են, որ իրենց և իրենց երկրներին օգտագործում են միայն այն ժամանակ, երբ դառնում են անպետք ու խղճուկ: Սա նաև արվում է տարածաշրջանը թեժ կետի վերածելու համար: Դրա համար եմ ասում, որ այսօր ներքին տարաձայնությունները պետք է վերացվեն, և անդրկովկասյան երեք հանրապետությունները պետք է մեկ խնդիր դնեն, ընտրեն մեր երեք ժողովուրդներին բնորոշ հիմնարար հիմքը, օրինակ ամուր ընտանեկան կապերը և դրա հիման վրա միասին պայքարեն առկա սպառնալիքների դեմ։ Բայց քանի որ այս 3 հանրապետությունները տեխնիկապես հզոր չեն, չունեն ռեսուրսներ ու հզոր աջակցություն, համաշխարհային քաոսի ժամանակ չեն դիմանա։ Իսկ որպեսզի կարողանանք դա անել, մնում է միայն մեկ բան՝ մտքի ուժով և ինտելեկտուալ ներուժով՝ մտածել համաշխարհային գերտերությունների խնդիրների շուրջ և փորձել օգնել նրանց առաջարկվող լուծումներով և համապատասխան խորհուրդներով։ Այս ամենի համար հրատապ է ուղեղային կենտրոնների ստեղծումը։ Հասկացե՛ք՝ հին աշխարհակարգի կործանումը սկսվեց արժեքային մակարդակի փլուզմամբ, և միայն վերականգնելով այն, համամարդկային, ընտանեկան և բնական արժեքների ամուր հիմքի վրա, մեր երկրները կկարողանան հետ մղել ցանկացած մարտահրավեր: Առաջին տեղում պետք է լինի մարդկային կապիտալը՝ իրական առաջնահերթություններով: Այն, ինչ նախկինում ստեղծվել է, առանց հոգևոր և բարոյական արժեքները հաշվի առնելու, չի գործում ի շահ մարդկության։ Այսօրվա քաղաքականությունը շարժվում է տնտեսական շահերով։ Մարդիկ մահանում են մսաղացում, պայքարում են ինչ-որ աղքատ գաղափարների համար, ինչպես ուկրաինացիք, ռուսները, հայերը, ադրբեջանցիները, իսկ քաղաքակիրթ աշխարհին հետաքրքրում են միայն խողովակաշարերը և դրանց անխափան շահագործումը։ Ուրեմն, թող այս վիճելի խողովակաշարերն անցնեն ձեր տարածքներով, և միգուցե այդ դեպքում դուք հասկանաք մեր կորստի ցավն ու ձեր ցինիզմի չափը։

Տեսեք, թե ինչ է կատարվում Ռուսաստանում։ Միայն անցյալ տարի, ավելի քան 40 միլիոն ռուս չկարողացավ մարել վարկային պարտավորությունները և արդեն ընկել է կարգադրիչների դաշտ, իսկ 60 միլիոնը մի կերպ տանում է այս պարտքի լուծը։ Ստացվում է, որ 100 միլիոն ռուսներ հայտնվել են պարտքերի մեջ։ Սա ի՞նչ հակաժողովրդական կազմակերպություն է երկրի ներսում։ Այսօր օրենք է ընդունվում, ըստ որի՝ պատերազմական գործողությունների մասնակիցները ազատվում են բանկերում ունեցած վարկային պարտականություններից։ Բայց դա հարցի լուծում չի կարող լինել, այսօր իրական արժեքներ, առաջնահերթություններ և մեխանիզմներ են պետք, ինչպես նաև այս համակարգը փոխելու կամք ու ցանկություն։

Հայրենիքը փողով չեն պաշտպանում, ճիշտ նույն սկզբունքներով կարող ես վաճառել այն…  Այսօր կապ չունի որ երկրում է զինվորն իր կյանքը տալիս հայրենիքին, միևնույն է, բանկը հետապնդելով իր շահը, հետևում է նրան և իր ընտանիքին ամենուրեք։ Այդ տականքը չունի ոչ ազգություն, ոչ արժեք և ոչ էլ սահման։ Ահա ինչպիսի հրեշ են ստեղծել։ Ինչքա՜ն են հոգով նվաստացել… Հասկացեք, պետությունները վերահսկվում են փողի զանգվածով։ Հենց փողն էլ դարձավ պետական ​​համակարգերի, ժողովուրդների, մշակույթի, ազգային շահերի և անվտանգության որոշիչ ուժը։ Գումարը դարձել է մասնավոր բանկերի սեփականությունը, որոնք էլ գտնվում են Համաշխարհային բանկի ենթակայության տակ։ Ինչ-որ «սուպերլիբերալներ» խոսում են մասնավոր հատվածի կարևորության մասին, մինչդեռ ոչ մի ռազմավարական օբյեկտ չպետք է լինի մասնավոր հատվածի ձեռքում։ Իսկ ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է պետությունը ապահովել իր և իր ժողովրդի անվտանգությունը, եթե բոլոր կարևոր լծակները համաշխարհային խամաճիկների ձեռքերում են… Առաջնորդվելով իրական արժեքներով և ազգային շահերով՝ անհրաժեշտ է ստեղծել նոր մեխանիզմներ և գործիքներ, որոնք բավականաչափ ուժեղ կլինեն այս հրեշին դիմակայելու համար։ Պետությունները պարտավոր են իրենց ժողովրդին տրամադրել այս համակարգից առնվազն նվազագույն ազատություն՝ անվճար հողի, հացի և ջրի տեսքով։ Ներկայիս ֆինանսական համակարգը պետության համար հավասարազոր է քաղցկեղային ուռուցքի  չորրորդ աստիճանի։

Ուստի պետք է գնանք «Սուրբ Երրորդություն» մեխանիզմի գործարկմանը՝ մարդկային բանականության, ծնողական կամ մայրական բնազդի ու արժեքների ամբողջությանը, որն ի վերջո մարդկությանը կպարգևի երջանիկ և արժանապատիվ կյանք՝ խաղաղ երկնքի տակ։ Միայն այս արժեքները, միմյանց լրացնելով, կկարողանան ճիշտ վեկտոր սահմանել և աշխարհը դուրս բերել ներկայիս քաոսից։

– Ինչքանո՞վ է հնարավոր այդ քաոսից զերծ պահել Հայաստանը։

 -Այն ժամանակ ես բոլոր երկրներին խորհուրդ էի տալիս ստեղծել անկախ, այլընտրանքային համակարգ, որպեսզի հարվածն ավելի քիչ ցավոտ լինի։ Հետո նրանք ինձ չհավատացին, և ես չգիտեմ, թե երկրները ժամանակ կունենա՞ն վերակողմնորոշելու իրենց բանկերը և ինչպես կկարողանան դա անել։ Հաղթողները կլինեն Չինաստանը, Մերձավոր Արևելքի երկրները և մասամբ Ռուսաստանը։ Ռուսաստանի և մնացած աշխարհի տնտեսությունն արդեն տարբեր մակարդակներում է, և բոլոր ընթացիկ գործընթացները՝ G7, G8, Ռուսաստանի դեմ զենքի մատակարարումները և այլն, չեն վատթարացնում Ռուսաստանի Դաշնության դիրքերը։ Արևմուտքի և Ռուսաստանի առճակատումը շատ վտանգավոր խաղ է ողջ մարդկության համար։ Հիմա ես չեմ դիտարկում, թե ով է ճիշտ, ով՝ սխալ։ Ես փաստում եմ՝ կա հին աշխարհակարգի քայքայման գործընթաց և այս խաղից ընդամենը երեք ելք կա։ Առաջինն այն է, որ իրեն պաշտպանելու համար Ռուսաստանը հարկադրված է լինելու ատոմային հարված հասցնել, ինչն էլ ստիպում է Ամերիկան։ Երկրորդը՝ ԱՄՆ տնտեսական համակարգի փլուզումն է, այն հին համակարգի, որի վրա կառուցվել է ողջ աշխարհի կառավարումը։ Երրորդը՝ մարդկության կամ դրա զգալի մասի ոչնչացումն է՝ միջուկային հարվածների արդյունքում, որոնք միմյանց կհասցնեն ատոմային խոշոր գերտերությունները։

 -Կարծում եք այսօրվա իրողություններում չեզոքություն պահպանելը հնարավո՞ր է, կարող ես չաշխատել, կարծիք չունենալ, անվտանգային երաշխիքներ չստանալ, լինել ինքնաբավ պետություն։ Մեր դեպքում նման սցենարը քիչ հավանական է թվում։

-Երբ հին աշխարհի համակարգը դադարում է գործել և կորցնում է իր գերակայությունը, այդ ժամանակ կամ փոխվում է համաշխարհային ազդեցության կենտրոնը, կամ ստեղծվում են մի քանի նորերը։ Որքան պարզ է դառնում դեֆոլտի պատկերը, այնքան Ամերիկան ​​ավելի վտանգավոր է դառնում մարդկության համար։ Ամենամեծ միջուկային գերտերությունը թույլ չի տա իր տնտեսական համակարգի փլուզումը, որի օգնությամբ վերահսկում է աշխարհի շատ երկրների քաղաքականությունը, տնտեսությունը։ Պատերազմի պատժամիջոցներով Ամերիկան, փրկելով իր համաշխարհային ազդեցությունը, փորձում է սադրել պատերազմներ, ստեղծել նոր թեժ կետեր, որոնց արդյունքում տասնյակ երկրներ կջնջվեն աշխարհի երեսից։ Ի՞նչ եք կարծում, Ամերիկան, իր միջուկային զենքի զինանոցով ցամաքում, ջրում և տիեզերքում, կամովին կհրաժարվի՞ գերիշխանությունից ողջ աշխարհի վրա: Այս համաշխարհային բանկային մաֆիան իր բոլոր գործողություններով ստիպում է Ռուսաստանին առաջինը սկսել ատոմային հարվածը։ Դա տեղի կունենա Ուկրաինայի, թե որևէ այլ երկրի միջոցով, կյանքը ցույց կտա։ Հասկացե՛ք, վերջիվերջո, ամբողջ աշխարհը չի կարող այդքան կրքոտ սիրել Ուկրաինաին… Միայն ատոմային հարվածից հետո ՄԱԿ-ի անդամ հարյուրավոր պետությունների ու ժողովուրդների հավակնությունները կմարեն, և գերտերությունները կկարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ և կառուցել նոր աշխարհակարգ, որը հիմնված չի լինի սովորական դոլարի և բանկերի, նավթի ու գազի, այլ առաջին հերթին մարդկային կապիտալի և ինտելեկտի վրա: Ես այս մասին նախօրոք եմ խոսում, որպեսզի ողջամիտ երկրները, հատկապես փոքր երկրները, ժամանակ ունենան իրենց միտքն ու հոգին վերակողմնորոշելու դեպի իրական արժեքները, որոնք ի վերջո կփրկեն իրենց։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որ գործընթացը կլինի անցողիկ՝ առաջինը, թե երկրորդը։ Իսկ եթե գործընթացները ձգձգվեն, Աստված մի արասցե, կիրականանա ամենաաղետալի՝ երրորդ տարբերակը, որն այլևս կախված չի լինի գերտերությունների ղեկավարներից։ Այստեղ կգործի ավտոմատ պատասխան հարվածային համակարգ, որի արդյունքում մեր ողջ մոլորակը կարող է մահանալ։ Իսկ երկրները, հատկապես փոքրերը, չպետք է խանգարեն ու խամաճիկներ լինեն տիկնիկավարի ձեռքում։ Այս դիմակայությունում նրանց համար աշխարհի քարտեզից անհետանալու մեծ վտանգ կա։ Եվ քանի դեռ շեշտը դրված է ոչ թե պետական, այլ շահույթային ծրագրերի վրա, ինչպես մեզ մոտ, ոչ ոք չի կարողանա փրկել իր երկիրը։ Նույնիսկ Ուկրաինայում սկսեցին հասկանալ, որ երկիրը ցինիկաբար օգտագործում են, այն ընկել է տիկնիկավարի թակարդը։

-Այսօր Հայաստանը ծանր ժամանակներ է ապրում՝ ելնելով արտաքին քաղաքական մարտահրավերներից։ Հասարակությունն էլ համախմբվելու փոխարեն պառակտված է, քաղաքական ուժերը այդ համախմբումն ապահովելու փոխարեն՝ սեփական իշխանության հարցն են փորձում լուծել։Առհասարակ՝ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում նկատվում է հոգևոր և բարոյական արժեքների անկում։ Դուք բազմիցս զգուշացրել եք թեժ կետը մեր տարածաշրջան, մեր երկիր տեղափոխելու վտանգների մասին, և այսօր չափազանց ռեալ է երկրորդ Սիրիայի կամ Ուկրաինայի վերածվելու վտանգը։ Ի՞նչ ելքեր եք տեսնում։

– Ողջ մարդկությունը ցանկացած ոլորտում գնում է` առևտրի, սակարկության: Չեմ ուզում կրկնվել, միայն կասեմ, որ մեծ վտանգ էր կախված ողջ տարածաշրջանի վրա։ Ես վախենում եմ, որ տարածաշրջանը կդառնա զոհաբերության առարկա, ինչպես Ուկրաինան։ Բոլոր գործոններն առկա են։ Անդրկովկասյան երկրների երեք ղեկավարներն էլ այդ վտանգը չեն գիտակցում։ Հասկանալի է, որ ես  իմ ամբողջ կարողություններով, հոգով և մտքով պատրաստ եմ ջանքեր գործադրել՝ փրկելու Հայաստանն ու տարածաշրջանը։ Իմ միակ ցանկությունն այն է, որ եթե նորմալ հայ է մնացել, նրանք պետք է հասկանան, որ ամենակարևոր հիմքը՝ մայր, հայր, զավակ, կին, արժեքները պետք է վերականգնվեն։ Բնության դեմ գնալն անհնար է։ Իսկ այդ միջազգային նորմերը, որ մեր երեխաներին իբր դասավանդում են արտասահմանյան «էլիտար» բուհերում, «Հայրենիք» հասկացության հետ կապ չունեն։ Եվրոպայի ողջ բնակչությունը համաշխարհային մատրիցայի ձեռքում դարձել է կենսանյութ, նույնիսկ սեռը աղավաղված է։ Ինչպե՞ս կարող է նման անսեռ զանգվածը հասկանալ, թե ինչ է հայրենիքը։ Բնականաբար, այս լողացող համակարգչային սկավառակը ավելի հեշտ է կառավարել: Այսօր ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետներին չի էլ հետաքրքրում, թե իրենց ստեղծած համակարգչային ծրագրերը ինչ նպատակների են ծառայում, քանի դեռ փող/շահ կա։ Այսպես է աշխատում ամբողջ համաշխարհային ֆինանսատնտեսական մատրիցան։ Նույնիսկ այն երկրները, որոնք հասկանում են, որ պետք է պայքարել արժեքների համար, դեռ այս մատրիցայում են։ Իսկ դեմ դուրս եկողները պատժվում են կամ պատժամիջոցներով, կամ պատերազմներով։ Մնացած ամեն ինչ ավելորդ է, ուստի չեմ ուզում կրկնվել։ Այս թեմաներին ես արդեն անդրադարձել եմ իմ հրապարակած հոդվածներում դեռևս 20 տարի առաջ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում