Wednesday, 07 06 2023
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Շվեդիայի ազգային օրվան նվիրված միջոցառմանը
Նոր հնարավորություն ՓՄՁ-ներին. ՍՊԸ-ները կկարողանան շահույթը բաշխել եռամսյակը մեկ
Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 տոկոս. ՀԲ զեկույց
Զոդի կամրջի հարևանությամբ բախվել են BMW-ն ու VAZ 2101-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հոկտեմբերի 27, մարտի 1 կազմակերպել է ՌԴ-ն, բայց արդյո՞ք այսօր այդ ռեսուրսն առկա է
12:40
Կախովկայի ՀԷԿ-ի պատնեշի ոչնչացումը բարելավել է ռուսական զորքերի դիրքերը
Հայաստանն ու Չինաստանը կխորացնեն համագործակցությունը առողջապահության ոլորտում
Հիմա տուգանելո՞ւ եք մուգ ապակիների համար, թե՞ ոչ
Գրքի կազմի մեջ թմրանյութ են լցրել և փորձել արտահանել Հայաստանից
4 տարի անցել է, եթե կարևոր էր Չեխիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչու՞ եք հիմա բերել
ՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալ ունի
Որքան է գնահատվում Հայաստանի հավաքականն այսօր․ Թարմացված ցուցակ
12:10
Նավթի գները նվազել են. 06-06-23
Լուրերի օրվա թողարկում 12:00
Բաքուն հրաժարվում է ու կոշտացնում, ի՞նչ է ասում Վաշինգտոնը
Ղազախստանը վավերացրել է ԵԱՏՄ-ում վարկային պատմությունների փոխանակման պայմանագիրը
Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում
Սահմանին երեկ կրակոցներ են եղել, հիմա հարաբերական կայուն է. Պաշտպանության փոխնախարար
Հեղուկ գազի գինը – Հունիս 7, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հունիս 7, 2023
Տարադրամի փոխարժեք – Հունիս 7, 2023
Փաշինյանը մեկնեց ՌԴ
Երևանում զինծառայողը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց և գիտակցության չգալով մահացել է
11:20
«Իրանի զսպող ուժը տարածաշրջանի անվտանգության երաշխիքն է»․ Աբդոլլահիան
Սելավը վնասել է ՀԿԵ-ի երկաթուղային գիծը. չեղարկվել է Երևանից դեպի Թբիլիսի գնացքի երթևեկությունը
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից․ նախարարի ելույթը Ժնեւում
Խոսեցին նաև ԼՂ-ում խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին. Կանադայի վարչապետը հայտնել է Արամ Ա կաթողիկոսի հետ ունեցած հանդիպման մասին
Փրկարարները հայտնաբերել են Բջնի գյուղի սարում մոլորված քաղաքացիներին
Ինչ են գնում հայերը Wildberries-ից․ «Հրապարակ»

Ինչ է «գուժում» Նիկոլ Փաշինյանը

Հայաստանը պետություն է, որը երբեք չի ունեցել կադաստրի վկայական, այսինքն մենք դե յուրե սեփականատեր չենք: Սա միտք է, բառեր են, որ հնչեցրել է Հայաստանի հանրապետության վարչապետը Հայաստանի հանրապետության խորհրդարանի ամբիոնից: Նույնիսկ էական չէ՝ այդ միտքը դե ֆակտո համապատասխանում է քաղաքական իրողություններին, ռազմա-քաղաքական, իրավա-քաղաքական իրողություններին, թե՞ ոչ: Մի պահ թողնենք դա: Կամ, մի պահ ենթադրենք, որ համապատասխանում է, ենթադրենք: Անգամ այդ պարագայում անթույլատրելի է, որ այդ միտքը հնչի Հայաստանի հանրապետության որևէ բարձրաստիճան պաշտոնյայի, առավել ևս Հայաստանի հանրապետության թիվ մեկ պաշտոնյայի շուրթերից, և թիվ մեկ քաղաքական ներկայացուցչական ամբիոնից: Պատկերացնու՞մ եք, թե ի՞նչ միջավայր և մտայնություն է ձևավորվում Հայաստանի հանդեպ, եթե Հայաստանի վարչապետն է հայտարարում, որ մենք չունենք մեր պետության դե յուրե սեփականության կադաստրի վկայական: Պետությունների առաջին դեմքերը հաճախ հայտարարում են լիովին հակառակը, այսինքն իրավունքներ այնպիսի տարածքների նկատմամբ, որ չեն պատկանում իրենց, որոնք նվաճված են, գրավված, խլված և այլն:

Իսկ Հայաստանի հանրապետության թիվ մեկ պաշտոնյան թիվ մեկ ամբիոնից հայտարարում է, որ Հայաստանը պետություն է, որը իր պատմության ընթացքում առաջին անգամ է ձեռք բերելու «կադաստրի վկայական», ասել է թե՝ սեփականության դե յուրե իրավունք: Ու սա այն դեպքում, երբ վերը նշված «տեսակի» պետությունների թվին է պատկանում Ադրբեջանը, որի նախագահը գրեթե ամեն օր ի լուր աշխարհի խոսում է Հայաստանի հանրապետության տարածքների, ընդհուպ մայրաքաղաքի հանդեպ իրավունքների մասին, խոսում ինչ որ արևմտյան Ադրբեջանի մասին, հայտարարում Հայաստանում «բնիկ» ադրբեջանցիների վերադարձի մասին:

Նիկոլ Փաշինյանը խորհե՞լ է «կադաստրի» օրինակի բարձրաձայնումից առաջ, թե՞ այդ օրինակը ԱԺ ամբիոնից հիշել լրագրողական մտածողության շրջանակում, գուցե մի պահ մոռանալով, որ ինքը ոչ միայն լրագրող, այլև նույնիսկ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը չէ, այլ Հայաստանի հանրապետության վարչապետը, որը եթե անգամ իսկապես տեսնում ու զգում է որևէ «դե  յուրե» իրավունքի ամրագրման, ամրապնդման խնդիր, այդ խնդիրը չպետք է բարձրաձայնի Հայաստանի հանրապետության խորհրդարանի ամբիոնից, որովհետև այն, ինչ նա բարձրաձայնում է, ուժեղացնում է Հայաստանի հանդեպ որևէ հավակնություն ունեցողի, ոչ թե Հայաստանի դիրքն ու փաստարկները: Եթե Նիկոլ Փաշինյանը այդօրինակ բարձրաձայնումներ է անում ծայրահեղ բարդ իրավիճակից ու անհրաժեշտությունից դրդված, ապա նա պարտավոր է այդ մասին խոսել շատ ավելի հստակ ու բաց, որպեսզի հանրությունը շատ ավելի հստակ ու պարզ հասկանա իր անելիքը: Եթե Նիկոլ Փաշինյանը «կադաստրի վկայական» չունենալը բարձրաձայնում է բարդ իրավիճակի որևէ հետևանքից նախապես ապահովագրվելու համար, որպեսզի հետո նույն ամբիոնից հայտարարի, թե իր սխալը ժամանակին հանրության հետ ավելի բաց չխոսելն էր, ապա դա կլինի ոչ թե պարզապես սխալ, այլ գործնականում հանցավոր սխալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում