Իրավապահները պարզել են, որ Շիֆերշտադտ քաղաքի գինեկոլոգն իր կաբինետում տեղադրել է գաղտնի տեսախցիկ և նկարահանել է իր հիվանդներին մերկ վիճակում: Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է մոտ 3 հազար կանանց 35 հազար նկարներ: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը:
Դատախազը մամուլին ասել է, որ նկարներն արված են տարբեր դիրքերով, և նրանց վրա պատկերված է նաև հենց այդ գինեկելոգը, որը զննում է իր հիվանդներին: Որպեսզի հնարավոր լինի հավաքել բոլոր բողոքները, ոստիկանությունը նույնիսկ առանձին հեռախոսագիծ է բացել: Եթե բժշկին մեղավոր ճանաչեն, ապա նա մեծ տուգանք կվճարի, ինչպես նաև կդատապարտվի մինչև մեկ տարվա ազատազրկման:







































