Իրանական Nasim Online լրատվական կայքի հաղորդմամբ, Ահմադինեժադի ձերբակալված թիմակիցների դատավարությունը մեկնարկել է փակ դռների հետևում:
Կայքի համաձայն՝ Իրանի ժառանգության ու զբոսաշրջության կազմակերպության և տնտեսական ազատ գոտիների կազմակերպության պաշտոնյաների դատավարությունը, ովքեր մեղադրվում են կոռուպցիայի և կառավարական միջոցներն օգտագործելու ու սեփական շահին ծառայեցնելու գործում, կայացել է Թեհրանում:
Nasim Online-ը մեղադրյալների ինքնությունը չի բացահայտում, բայց հիշյալ երկու կազմակերպությունները սերտ կապեր ունեն ու անուղղակիորեն վերահսկվում են Իրանի նախագահի երկու մերձավորների՝ Էսֆանդյար Ռահիմ Մաշայիի և Համիդ Բաղայիի կողմից:








































