Այսօր «Բանակն առանց մարդասպանների» շարժման մասնակիցները կազմակերպեցին հերթական ակցիան կառավարության շենքի առջև` միանալով խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին, ովքեր ամեն հինգշաբթի իրենց զոհված տղաների նկարները պահած՝ արդարադատություն են պահանջում։ Ակցիայի մասնակիցները նույնպես պատրաստել էին բազմաթիվ պաստառներ՝ վերջին տարիներին դաժանորեն սպանված զինծառայողների նկարներով:
Նրանք կառավարության շենքի ամբողջ երկայնքով որոշ ժամանակ կանգնելուց հետո այս պահին շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:
Հիշեցենք, որ նախորդ հինգշաբթի օրը «Բանակն առանց մարդասպանների» շարժումը նույնպես նմանատիպ բողոքի ակցիա էր կազմակերպել:








































