Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

ԼՂ հարցում Թուրքիայի և ՌԴ մոտեցումները նույնն են. Ա. Գյուլ

Ռուսաստան կատարած այցից առաջ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հարցազրույց է տվել Московский Комсомолец-ին, որում անդրադարձ է կատարել ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրներին.

«Ակնհայտ է Հարավային Կովկասի հատուկ կարևորությունը. այդ տարածաշրջանը սահմանակից է թե՛ Թուրքիային, թե՛ Ռուսաստանին։ Մենք ղեկավարվում ենք այն մարտավարությամբ, որն ուղղված է մերձակա տարածաշրջանում խաղաղության, կայունության ու բարեկեցության հաստատմանը։

Ինչպես հայտնի է, ղարաբաղյան հակամարտությունը ներկայումս Հարավային Կովկասում այդպիսի բարենպաստ կլիմայի հասնելու ճանապարհին ընկած գլխավոր խոչընդոտն է։ Ես կարծում եմ, որ այս հարցում Թուրքիայի մոտեցումը համընկնում է Ռուսաստանի դիրքորոշման հետ։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին ձեռք բերվելիք առաջընթացն այդ տեսանկյունից կարող է ունենալ վճռորոշ նշանակություն։

Դրա հետ կապված՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք պատրաստ ենք բազմակողմ աջակցություն ցուցաբերել խնդրի կարգավորման ուղիների որոնմանը, որում ներգրավված է անձամբ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Մենք պատրաստ ենք անել ամեն անհրաժեշտ բան հակամարտության հետագա կարգավորման համար։

Այդ ճանապարհին ձեռք բերված առաջընթացը, անկասկած, դրականորեն է ազդելու նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա։ Այդպիսին է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը։ Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ կարգավորման գործընթացը հաջողությամբ ավարտվի։

Հարավային Կովկասում կայուն խաղաղության և տարածաշրջանի երկրներում համագործակցության ու բարեկեցության հաստատման գործընթացում Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը պետք է ընկալվի որպես առանձին գործընթաց, այն պետք է դիտարկել համատարածաշրջանային մակարդակով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում