Բրյուսելում բանակցությունները չեն բացառում, որ որոշակի քննարկումներ կլինեն նաև Մոսկվայում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը:
Քաղաքագետի խոսքով՝ կան որոշակի հարցեր, որոնց շուրջ ՀՀ-ն ու Ադրբեջանը ունեն հակադիր դիրքորոշումներ․ «Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը միանշանակ չէ: Չի հաջողվում Բաքվին բերել կառուցողական դաշտ: Նույնիսկ Հաագայի վճիռը չի ստիպում Բաքվին որոշակի գործողությունների դիմել: Անհնազանդ Արցախից շատ բան է կախված, բայց նաև շատ բան կախված է ամբողջ հայությունից: Մեր ռեսուրսները ամբողջությամբ չեն օգտագործվում: Պետք է տնային աշխատանքը կատարենք շատ լավ»: