Բագրատաշենի սահմանային անցակետի հարակից ավտոկայանատեղիում մայիսի 2-ին ժամը 17.40-ին հայտնաբերվել, սպանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել Արարատի մարզի Արևշատ գյուղի 41-ամյա բնակիչը:
Ինչպես տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
41-ամյա տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Քրեական վարույթը շարունակվում է:








































